«ՀԺ»-ն գրում է, որ սեպտեմբերի 29-ին Երևանի օպերայում կայացած իտալացի հանրահայտ երգիչ Ալեսանդրո Սաֆինայի համերգը հովանավորել էր զարդերի «Խրոնոգրաֆ» խանութ֊սրահը, և որը կազմակերպվել էր Էլիտար այս խանութի հաճախորդների համար:
«Իտալացի տենորին լսելու էին եկել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, որին էլ փաստացի պատկանում է «Խրոնոգրաֆը», փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ներկա էին նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամները: Կինը՝ Ռիտա Սարգսյանը, համերգի ավարտին ավտոմեքենա նստելուց առաջ ռուսերեն հրաժեշտ տվեց իրեն ուղեկցող Հասմիկ Պողոսյանին: «До свидания»,- ասաց նա: «До свидания»,- պատասխանեց մեր երկրի մշակույթի նախարարը»,- հավելում է թերթը:
Լուսանկարը` Bravo.am-ի










































