«Մեր պաշտոնյաներն ու մեծահարուստները երբեմն տարօրինակ ճաշակ ու սովորույթներ են ունենում: Ասենք, նրանցից մեկը տուն է կառուցում Ազգային ժողովի շենքի նմանությամբ: Մյուսը մի ամբողջ գազանանոց է պահում, կազմված վայրի գազաններից: Երրորդը տան մոտակայքում եկեղեցի է կառուցում, որ թաքուն ապաշխարի: Չորրորդը մարդկանց նստացնելուց ազատ ժամերին ծաղիկներ է լուսանկարում»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Իսկ որոշ բարձրաստիճան անձինք ու օլիգարխներ էլ հաճախակի այցելում են աստղագուշակների և բախտ նայողների: Մեր տեղեկություններով` աստղերի միջոցով իրեն սպասվող իրադարձությունները պարբերաբար ճշտելու սովորույթ ունի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը»:











































