Sotheby’s աճուրդում 2 հազար դոլարով վաճառվել է մի թխվածքաբլիթ, որը պատրաստվել է ավելի քան 100 տարի առաջ:
Ինչպես հայտնում է «Իտառ-Տասսը»` թխվածքաբլիթը հայտնաբերվել է 2006 թվականին՝ այն վայրում, որտեղ 1907-1909 թվականներին մի խումբ բևեռագնացներ տեղակայել էին իրենց ճամբարը` Հարավային բևեռից 160 կիլոմետր հեռավորության վրա:
Աճուրդի կազմակերպիչները հայտնել են, որ հարյուր տարուց ավելի սառած և շատ լավ պահպանված բլիթը, որը պատրաստված է եղել Huntley & Palmers ընկերության կողմից, վաճառվել է անանուն գնորդին:











































