Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի անդամ Դոն Սեդերը Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի առիթով անմոռուկի խորհրդանիշով կրծքանշան է կրել:
Սեդերը X–ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որի ընթացքում սպանվեցին 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ։
Այսօր ես Ներկայացուցիչների պալատում կրում եմ անմոռուկ` Ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշը»,–գրել է Սեդերը:








































