Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 25-26-ն աշխատանքային այցով կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը։
Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ հղում կատարելով Վրաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությանը։
Նշվում է, որ պատվիրակության կազմում կլինեն Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն, Զուգդիդիի և Ցայշիի թեմի կառավարիչը, Վրաստանի պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ, միտրոպոլիտ Գերասիմը և Թբիլիսիի Աստվածաբանական Ակադեմիայի և սեմինայրիայի ռեկտորը, Սիոնիի մայր տաճարի փոխտեղապահ Գիորգի Զվիադաձեն:








































