Monday, 22 06 2026
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Բախվել են «Ֆորդ» և «Զիլ» մակնիշների ավտոմեքենաները․ կան 9 տուժած և զոհ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ուրումչին և Նախիջևանը՝ քույր քաղաքներ. Չինաստանը Սյունիքի հաղորդուղու շահառո՞ւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով Պեկինում է, որտեղ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ ստորագրել է «Ռազմավարական համապարփակ համագործակցության մասին» հռչակագիր, ինչպես նաև տասնյակից ավելի, այսպես կոչված, ոլորտային համաձայնագրեր: Ալիևը Պեկին է մեկնել ներկայանալի պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված են փոխվարչապետ Մուստաֆաևը, արտգործնախարար Բայրամովը, այլ գերատեսչությունների ղեկավարներ:

Պեկին Ալիևի այցի ուշագրավ արդյունք կարելի է համարել նաև այն, որ չինական կողմից բանակցություններին ներգրավվել է նաև Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի ներկայացուցիչը և ստորագրվել է «Նամակ Նախիջևանի ինքնավար հանրապետության Նախիջևան և Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքների միջև եղբայրական հարաբերությունների հաստատման մտադրության մասին» անվանված փաստաթուղթ: Ադրբեջանական կողմից այն ստորագրել է Չինաստանում դեսպան Բունյադ Հուսեյնովը, չինականից՝ Ուրումչիի քաղաքապետ Յախուպ Փայդուլլան:

Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանը տասնամյակներ ի վեր թուրք-չինական հարաբերությունների փորձաքարն է եղել, Անկարան մշտապես Պեկինին մեղադրել է էթնիկ ույղուրների նկատմամբ խտրական քաղաքականության մեջ: Ուրումչիում և տեղաշրջանի այլ քաղաքներում բազմիցս ոստիկանության, հատուկ ծառայությունների ուժերի և ույղուր ծայրահեղականների միջև արյունալի բախումներ են արձանագրվել, ինքնավար շրջանում տևական ժամանակ արտակարգ դրություն է գործել: Պեկինի հետևողական քաղաքականության արդյունքում ույղուրներն այլևս բնակչության մեծամասնություն չեն կազմում, անջատողականության սպառնալիքը, կարծես, չեզոքացված է:

Ինչպես ստորագրված փաստաթղթի անվանումից է հասկացվում, Ուրումչին և Նախիջևանը դեռևս «եղբայր-քաղաքներ» չեն, կողմերը միմյան նման մտադրության մասին «նամակ» են փոխանակել: Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանը հարում է Կենտրոնական Ասիային, որտեղ նույնպես մի քանի հարյուր հազար ույղուներ են բնակվում: Ղազախստանում մի քանի տարի առաջ տեղի ունեցած «պետական հեղաշրջման փորձին», ըստ որոշ աղբյուրների, մեծ մասնակցություն են ունեցել ույղուրները, որ ունեն «Թուրքեստան» պետություն հռչակելու նպատակ:

Չինաստանը, ինչպես հայտնի է, «միջին միջանցքի» գլխավոր շահառուն է: Ավարտին է մոտենում Սև ծովի վրացական հատվածում Անակլիա նավահանգստի կառուցումը, բայց Եվրոպայի հետ ապրանքաշրջանառության ծրագրված ծավալներն իրականացնելու համար Չինաստանը «միջին միջանցքի հարավային ճյուղավորման» կարիքն ունի: Խոսքն այս դեպքում Սյունիքում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին է:

Այս կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը վերջերս ասել է, որ Նախիջևանի հետ Բաքվի հաղորդակցությունը պետք է անխոչընդոտ լինի, քանի որ չկա նախադեպ, երբ մի երկիր բաժանված լինի երկու մասի: Ադրբեջանի այդ դիրքորոշումը հակասում է 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրին, ըստ որի՝ Նախիջևանի մարզը Թուրքիան թողնում է Ադրբեջանի կառավարման ներքո:

Սյունիքում երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ բանակցություններում այս կարևորագույն հանգամանքը, ըստ երևույթին, Ադրբեջանին դրդել է հայցել Չինաստանի աջակցությունը, և ընտրվել է տարբերակ, որ Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցությամբ շահագրգռված կլինի նաև Պեկինը՝ վկայակոչելով Սինզյան-ույղուրական ինքնավար շրջանի և Նախիջևանի «թուրքական ինքնավարության» միջև կապերի կարևորությունը:

Ալիևի՝ Չինաստան մեկնելու նախօրերին Բաքվի իշխանական լրատվամիջոցը տեսակետ է հայտնել, որ, ի տարբերություն Ռուսաստանի և Թուրքիայի, որ ձգտում են տարածաշրջանային արբիտր լինել, Չինաստանը մշտապես գործում է փափուկ ուժի կիրառման սկզբունքով: Ըստ երևույթին՝ Չինաստանը կարող է Սյունիքում երկաթուղային հաղորդակցության երաշխավոր լինել, մանավանդ որ Պեկինը ռազմավարական համագործակցություն ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ, իսկ թուրք-չինական հարաբերությունները զգալիորեն բարելավվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում