Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորահավաքային վարչությունում ստեղծվել է «թեժ գիծ»՝ կապված սկսվող զորակոչի հետ։ Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Այսուհետ ադրբեջանցի զինակոչիկների ծնողներն ու հարազատները հոկտեմբերի 1-ին, ժամը 09.00-ից սկսած՝ կարող են զանգահարել «թեժ գծի» 3 համարներով՝ իմանալու համար, թե որ զորամասերում են հայտնվել իրենց զինակոչիկները։
Բացի այդ, բողոքների ու դժգոհությունների համար ստեղծվել են 3 այլ համարներ։
Հիշեցնենք, որ զորակոչը տևելու է հոկտեմբերի 1-30-ը։ Բանակ են զորակոչվելու 1993 թվականին ծնված և զորակոչի ժամանակ 18 տարին բոլորած տղաները, ինչպես նաև 1976-1992 թվականներին ծնված և մինչև 35 տարեկան այն տղամարդիկ, ովքեր զինծառայությունից խուսափելու իրավունք չունեին, սակայն չեն ծառայել բանակում։









































