Ռուսաստանը Մեքսիկայի պաշտպանության նախարար Ռիկարդո Տրեվիլյա Տրեխոյին հրավիրել է մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ռուսաստանում Մեքսիկայի դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասի հայտարարությունը։
«Եթե ինձ հրավիրեն, ապա, իհարկե, կմասնակցեմ և կշնորհավորեմ Ռուսաստանին երկրի համար նման կարևոր օրվա կապակցությամբ: Գիտեմ, որ Մեքսիկայի պաշտպանության նախարարը հրավիրված է շքերթին: Դեռ չգիտեմ՝ նա կգա՞: Դա կախված է նախարարությունից: Բայց կարող եմ ասել, որ եթե ՊՆ-ից ոչ ոք չգա, դեսպանատան ռազմական կցորդները ներկա կլինեն»,- ասել է Մեխիասը:









































