Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-29-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:
Աս մասին հայտնում է Վրաստանի նախագահի գրասենյակը։
Նշվում է, որ այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:











































