Բուլղարիան որոշել է չվաճառել ռուսական արտադրության ռեակտորները, որոնք նախատեսված են չիրականացված Բելենե ԱԷԿ-ի նախագծի համար և որոնք ցանկանում էր գնել Ուկրաինան։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովը։










































