Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ալիևի հակաֆրանսիական հիստերիան Նաթանյահո՞ւն է հովանավորում

Օրերս Իսրայելի վարչապետի որդին, որ Գազայում պատերազմի սկզբից ի վեր մշտական բնակություն է հաստատել Ֆիլադելֆիայում և փաստացի խուսափում է պարտադիր զինվորական ծառայությունից, սոցիալական X հարթակում հայհոյական գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին: Պատճառն այն է, որ Մակրոնը Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները գնահատել է միջազգային իրավունքին հակասող և պաշտպանել անկախ պետություն ունենալու պաղեստինցիների իրավունքը:

Եվրամիության և մասնավորապես Ֆրանսիայի դիրքորոշումն իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում հայտնի է, Բրյուսելը նույնիսկ աջակցություն է հայտնել Միջազգային քրեական դատարանի որոշմանը, որով Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ճանաչվել է «պատերազմական հանցագործ» և տրվել նրա ձերբակալության օրդեր: Այդ հայցը ներկայացրել է Հարավ-աֆրիկյան հանրապետությունը: Թուրքիան իր աջակցությունն է հայտնել ՄՔԴ որոշմանը:

Ուշագրավ է, որ Իսրայելի վարչապետի որդին Մակրոնի հասցեին գռեհիկ գրառումն ավարտել է «Կեցցե՜ անկախ Նոր Կալեդոնիան, կեցցե՜ անկախ Կորսիկան, ազատություն ֆրանսիական գաղութ Պոլոնեզիային» կոչով, որ բառացիորեն համընկնում է Ֆրանսիայի դեմ ամիսներ առաջ Բաքվում կազմակերպված միջոցառման կարգախոսին: Այդ ֆորումի մասնակիցներին, ինչպես հայտնի է, ընդունել է Իլհամ Ալիևը և հայտարարել, որ Ադրբեջանը միանում է նեոգաղութականության դեմ միջազգային շարժմանը և ստանձնում առաջամարտիկի դեր:

Կարելի էր Նաթանյահուի որդու գրառման և Բաքվի հակաֆրանսիական քարոզչության նույնականությունը պատահական զուգադիպություն կամ Ադրբեջանի նախագահի կերպարով կրտսեր Նաթանյահուի «երիտասարդական տպավորվածության հետևանք» համարել, եթե դրան չհաջորդեր արդեն Իսրայելի վարչապետի սոցցանցային գրառումը:

«Ես անչափ սիրում եմ իմ որդի Յաիրին, նա իսկական սիոնիստ է և մտահոգված է հրեական պետության ապագայով»,- գրել է Բենիամին Նաթանյահուն՝ փաստացի համերաշխություն հայտնելով ոչ միայն Մակրոնի անվանարկմանը, այլև Ֆրանսիան որպես «գաղութային երկիր» որակելուն: Իսկ դրանից ուղղակիորեն հետևում է, որ նա նույնպես պաշտպանում է Նոր Կալեդոնիայի, Կորսիկայի և Պոլոնեզիայի անկախությունը:

Փաստացի բացահայտվում է, որ հակաֆրանսիական ձեռնարկումներում Ադրբեջանի և Իսրայելի մոտեցումները նույնական են: Կարելի է եզրակացնել, որ Բաքվում Ֆրանսիայի «նեոգաղութատիրության դեմ պայքարի առաջամարտիկների» ֆորումի կազմակերպմանը մասնակցել է նաև Իսրայելը, իսկ Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրվել են նաև իսրայելական հատուկ ծառայությունների միջամտությամբ:

Ֆրանսիան և Իսրայելը լուրջ տարաձայնություններ ունեն Միջերկրական ծովի արևելյան հատվածում ազդեցության հարցում: Պաղեստինի կամ Գազայում պատերազմի հարցը միայն առիթ է, որպեսզի պաշտոնական Փարիզը բացահայտի դժգոհությունները: Մանավանդ վերջին շրջանում նկատվում է իսրայելա-հունական և իսրայելա-կիպրական համագործակցության հեռանկար, ինչը, բնականաբար, ուղղված է ֆրանս-հունա-կիպրական դաշինքի դեմ: Ի դեպ, իսրայելա-հունա-կիպրական էներգետիկ ծրագրերին կարող է մասնակցություն ունենալ նաև Ադրբեջանը. Socar-ը Միջերկրական ծովի իսրայելապատկան հատվածում երկրաբանա-հետախուզական գործունեության արտոնագիր է ստացել:

Առերևույթ, սակայն, ստացվում է, որ Ալիևի հակաֆրանսիական քաղաքականությունն ուղղված է Պաղեստինի անկախության ճանաչման, Գազայում պաղեստինցիների տառապանքներին վերջ տալու ջանքերի դեմ: Ալիևը, մինչդեռ, Ֆրանսիային ներկայացնում է ոչ միայն որպես «գաղութարար», այլև «իսլամաֆոբ» երկիր, իսկ իրեն հռչակում «բարեպաշտ մուսուլման» և իսլամադավան ժողովուրդների պաշտպան: Իրական քաղաքական ռեժիմում, ինչպես պարզվում է, Ալիևը ձգտում է Մերձավոր Արևելքի «արևի տակ տեղ ունենալ». Կասպյան էներգակիրների արդյունահանումը և տարանցումը խնդրահարույց է դառնում: Իսկ իսրայելական կոնսորցիումը դեպի Եվրոպա գազի արտահանման մեծ հեռանկարներ է բացում: Ֆրանսիային մեկուսացնելու սեփական ռեսուրս Ալիևը չունի, Իսրայելի հետ կարող է: Եթե, իհարկե, արաբական աշխարհը Դոնալդ Թրամփին ավելի շահավետ գործարք չառաջարկի, և նա «չլքի Նաթանյահուի թիկունքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում