Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առավոտյան ամփոփագրում հայտարարել է, որ Կուրսկի շրջանի վրա ոչնչացվել է ուկրաինական 109 անօդաչու թռչող սարք:
Շրջանային կառավարությունը վաղ առավոտյան հայտնել էր, որ գիշերը Կուրսկը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, որի հետևանքով զոհվել է 85-ամյա մի կին, ևս 9 մարդ տուժել է:
Ուկրաինան չի մեկնաբանել Կուրսկի վրա դրոնների հարձակումը։










































