ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հիմնական հայտարարությունները՝ ստորև.
– Լավրովը հայտնել է, որ ԱՊՀ գործընկերների հետ քննարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները, ներառյալ՝ Վաշինգտոնի աջակցությունը Ուկրաինայի հարցի կարգավորմանը:
– Նա նշել է, որ Մոսկվան, ի տարբերություն Եվրոպայի, տեսնում է ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հակամարտության առաջնային պատճառները հասկանալու ցանկությունը:
– Թրամփի վարչակազմում գիտակցում են, որ Վոլոդիմիր Զելենսկին, չնայած ռուսների հանդեպ թշնամանքին, ստիպված կլինի ընդունել տարածքային կորուստները:
– Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակումը նպաստում է վստահության ամրապնդմանը, սակայն վստահության լիակատար վերականգնումը ժամանակ կպահանջի:
– Թրամփի թիմի հետ շփումները ցույց են տվել, որ երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային փոխըմբռնում կա, և նման մոտեցում հնարավոր է:
– Լավրովը նշել է, որ առայժմ տեղեկություններ չունի ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման վերաբերյալ առաջընթացի մասին:
– Մոսկվան կաշխատի ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ և խնդրել է այդ քննարկումների շրջանակում հանել «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցները, սակայն դեռ պատասխան չի ստացել:










































