Երբ լրագրողները, հղում անելով «Մեդիամաքսին», հաստատեցին, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե հաստատ վերադառնալու է, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ իրենք պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը և համոզված են, որ նա է ընտրվելու: Միաժամանակ՝ նա նկատեց, որ Քոչարյանի առաջադրմամբ լարվածությունը կմեծանա, իսկ եթե նրան առաջադրի կոալիցիոն ուժը, ապա կոալիցիան կտապալվի: Իսկ այն հարցին, թե իրենք Քոչարյանին կընդունե՞ն իրենց կուսակցություն, Պետրոսյանը պատասխանեց, որ դա արդեն իր խելքի բանը չէ:
Պետրոսյանը չբացառեց, որ ՀՀԿ-ում կգտնվեն մարդիկ, ովքեր կանցնեն Քոչարյանի կողմը՝ հիշեցնելով, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ մարդիկ գնացին-կանգնեցին Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին: Հետևաբար՝ հնարավոր է, որ «կլուչևոյ» ՀՀԿ-ականները անցնեն Ռոբերտ Քոչարյանի կողմը:









































