Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները և Պանաման համաձայնեցրել են շրջանակային պայմանագիրը, որի համաձայն ամերիկյան ռազմական և այլ նավերը կարող են արտահերթ և անվճար անցնել Պանամայի ջրանցքով։
Փիթ Հեգսեթի խոսքով՝ Վաշինգտոնն աշխատում է Պանամայի հետ՝ ապահովելու ջրանցքի անվտանգությունը և զսպելու տարածաշրջանում Չինաստանի ազդեցությունը։









































