Sunday, 21 06 2026
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով

Չինաստանի առևտրի նախարարը ԵՄ-ի և ԱՍԵԱՆ-ի պաշտոնակիցների հետ քննարկել է ամերիկյան մաքսատուրքերը

Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն Եվրամիության և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) պաշտոնակիցների հետ տեսակապով քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսային քաղաքականությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը։

Առևտրային քաղաքականության և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչի հետ զրույցում Չինաստանի նախարարը նշել է, որ ամերիկյան մաքսատուրքերը «լրջորեն ոտնահարում են բոլոր երկրների օրինական շահերը, լրջորեն խախտում են ԱՀԿ կանոնները, զգալի վնաս են հասցնում կանոնների վրա հիմնված բազմակողմ առևտրային համակարգին և լրջորեն ազդում են համաշխարհային տնտեսական կարգի կայունության վրա»։

«Առևտրային պատերազմում չկան հաղթողներ, և հովանավորչությունը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, – ասել է Վան Վենտաոն։ – Չինաստանը պատրաստ է լուծելու տարաձայնությունները խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով, բայց եթե ԱՄՆ-ն պնդի իրենը, ապա Չինաստանը կպայքարի մինչև վերջ»:

Չինաստանի նախարարը նշել է, որ Պեկինը պատրաստ է խորացնելու առևտրային, ներդրումային և արդյունաբերական համագործակցությունը Եվրամիության հետ։

ԱՍԵԱՆ-ում նախագահող Մալայզիայի ներդրումների, առևտրի և արդյունաբերության նախարար Թենկու Զաֆրուլ Ազիզի հետ զրույցում Չինաստանի առևտրի նախարարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ գործողությունները «ոչ միայն վնաս են հասցնում իր սեփական շահերին, այլև սպառնալիքի տակ են դնում  համաշխարհային տնտեսական զարգացումը»։

«ՉԺՀ-ն պատրաստ է աշխատելու իր առևտրային գործընկերների, ներառյալ ԱՍԵԱՆ-ի հետ հաղորդակցության ամրապնդման, իրավահավասար երկխոսության և խորհրդակցությունների միջոցով համապատասխան խնդիրների լուծման համար՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, ինչպես նաև համատեղ պաշտպանելու բազմակողմ առևտրային համակարգը», – հայտարարել է Վան Վենտաոն:

ԵՄ-ն և ԱՍԵԱՆ-ը Չինաստանի կարևորագույն առևտրային գործընկերներն են։ Այդ միավորումների հետ Չինաստանի առևտրաշրջանառությունը գերազանցում է ԱՄՆ-ի հետ Չինաստանի ապրանքաշրջանառությունը։ ԱՍԵԱՆ-ի հետ Չինաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ աճել է 7,8%-ով և կազմել 982,33 մլրդ դոլար։ ԵՄ-ի հետ Չինաստանի առևտրաշրջանառությունը 2024 թվականին աճել է 0,4%-ով՝ մինչև 785,82 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ի հետ՝ 3,7%-ով՝ մինչև 688,28 մլրդ դոլար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում