Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

ՀՀ-ն ընդլայնում է բնապահպանական համագործակցությունը UNEP-ի հետ․ Հակոբ Սիմիդյանն ընդունել է ծրագրի Եվրոպայի տարածաշրջանային տնօրենին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ապրիլի 8-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Առնոլդ Կրեյլհուբերին։ Հանդիպումը կարևոր արձանագրում է Հայաստանի և UNEP-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների զարգացման ճանապարհին։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և UNEP-ի համագործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով բնապահպանական քաղաքականության շարունակական կատարելագործման, բնության պահպանության, կենսաբազմազանության պահպանման և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համատեղ գործողությունների կարևորությունը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի տարածքում UNEP-ի աջակցությամբ արդեն իրականացվող և ծրագրավորված բնապահպանական ծրագրերին, որոնք միտված են էկոհամակարգերի կառավարման արդյունավետության բարձրացմանը, բնապահպանական կառավարման ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և կայուն զարգացման նպատակների իրականացմանը։

Նախարար Հակոբ Սիմիդյանն Առնոլդ Կրեյլհուբերին է ներկայացրել ընթացիկ աշխատանքները, որոնք ուղղված են 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) պատշաճ կազմակերպմանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այս կարևորագույն համաժողովի կազմակերպման գործընթացին՝ դիտարկելով այն որպես հնարավորություն՝ ներկայացնելու երկրի հանձնառությունը կենսաբազմազանության պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համաժողովի անցկացման ենթակառուցվածքային, բովանդակային և կազմակերպչական հարցեր, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը։ Նախարար Սիմիդյանը նշել է, որ UNEP-ի աջակցությունը կարևոր դեր կարող է խաղալ COP17-ի հաջող անցկացման, ինչպես նաև երկարաժամկետ բնապահպանական ծրագրերի կյանքի կոչման գործում։

Քննարկվել են նաև առանձին ծրագրեր, նախարարը ներկայացրել է դրանցից յուրաքանչյուրի մասով առաջընթացը և գույքագրված խնդիրները։ UNEP-ի աջակցությունը այդ ծրագրերին դիտարկվում է որպես կարևոր ներդրում՝ Հայաստանի բնապահպանական կառավարման համակարգի բարելավման գործընթացում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ համատեղ ջանքերով նպաստելու գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը՝ հիմնվելով միջազգային գործընկերության, համատեղ նախաձեռնությունների զարգացման և կայուն զարգացման սկզբունքների վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում