Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Թրամփը Նաթանյահուին սպառնում է Էրդողանո՞վ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Թրամփը անդրադարձել է իսրայել-թուրքական լարվածությանն ու ասել, որ կարող է լինել հարաբերության կարգավորման միջնորդ, եթե Իսրայելն իրեն դրսևորի «գիտակից»:

Թրամփը հայտարարել է, որ լավ հարաբերություն ունի Էրդողանի հետ, նրան ուժեղ և խելացի մարդ է համարում ու պատրաստ է աշխատել լարվածությունը կարգավորելու համար, եթե Իսրայելը լինի «գիտակից»: Դա ասելիս Թրամփը մատնացույց է արել Նաթանյահուին՝ ասելով՝ դուք պետք է լինեք գիտակից:

Սա ուշագրավ պատկեր է, որը թողնում է տպավորություն, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Թուրքիայով սպառնում է Նաթանյահուին: Թուրք-իսրայելական հարաբերությունը բավականին լարվում է, ինչի նոր կատալիզատոր է Սիրիան: Իսրայելը հարվածում է Սիրիային և տարածքներ վերցնում, այն դեպքում, երբ Սիրիայի այսպես ասած «հովանին» Թուրքիան է:

Հետևաբար, Սիրիային հարվածները, ըստ էության, հարված են Թուրքիային ու դրա հեղինակությանը, ինչը Էրդողանի համար խնդիր է: Այդ պատճառով նա պատրաստվում է ուժեղացնել Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը, ինչն էլ հղի է Իսրայելի հետ կամ ուղիղ, կամ այսպես ասած պրոքսի բախումով: Իսկ դա Իսրայելի համար խնդիր է, քանի որ անկասկած է, որ Թուրքիան ունի բավականին ռազմական հզորություն՝ Իսրայելի համար լուրջ խնդիրներ առաջացնելու համար:

Վաշինգտոնում Թրամփը Նաթանյահուին փաստացի ասում է, որ կարող է կանխել այդ խնդիրները, եթե Նաթանյահուն լինի «գիտակից»: Թե հատկապես ինչ նկատի ունի Թրամփը «գիտակից» ասելով, միարժեք բարդ է ասել, բայց ըստ ամենայնի, Թրամփը փորձում է Մերձավոր Արևելքում այսպես ասած խաղարկել երկակի զսպման մի մեխանիզմ՝ Թուրքիա-Իսրայել՝ այդպիսով թերևս փորձելով նաև իր համար թուլացնել իսրայելական ճնշումը Իրանի հարցում: Սա, իհարկե, Մերձավոր Արևելքի վերաձևման պրոցեսում փազլի կտորներից մեկն է միայն: Հիմնական պատկերը թևավորվելու է թերևս Իրանի շուրջ հնարավոր բանակցության արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում