Գերմանական Audi ընկերությունը դադարեցնում է իր ավտոմեքենաների մատակարարումն ԱՄՆ՝ ամերիկյան մաքսատուրքերի պատճառով. հայտնում է Automobilwoche պարբերականը։
Նշվում է, որ ընկերությունն արդեն կապ է հաստատել ԱՄՆ-ի դիլերների հետ: Վերջիններիս նախազգուշացրել են ապրիլի 2-ից հետո մատակարարումների դադարեցման մասին, ինչպես նաև խորհուրդ տվել ուշադրությունը կենտրոնացնել պահեստային պաշարների կրճատման վրա։









































