Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հայտարարել է, որ Տոկիոն պատասխան միջոցներ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի կապակցությամբ, որոնք ճապոնական արտադրանքի դեպքում կկազմեն 24%: Նա նաև պատրաստակամություն է հայտնել հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:
«Մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները՝ որոշելու, թե որը կլինի ամենաարդյունավետ միջոցը…. Մենք հայելային պատասխան չենք տա», – ասել է Իսիբան Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի հանձնաժողովի նիստին:






































