Վաշինգտոնը Ռուսաստանին չի ներառել այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել, քանի որ ամերիկացի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Մոսկվայի և Կիևի հետ հակամարտության կարգավորման շուրջ։
Այս մասին ABC հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։ Նա կարծում է, որ խաղաղության հասնելու ընթացքում մաքսատուրքերի հարցը բարձրացնելը անարդյունավետ և աննպատակահարմար կլիներ:
Ազգային տնտեսական խորհրդի ղեկավարը չի պարզաբանել, թե ինչու Դոնալդ Թրամփի վարչակազմը, այնուամենայնիվ, 10 տոկոս լրացուցիչ հարկեր է մտցրել Ուկրաինայի դեմ, բայց դրանք չկան ԿԺԴՀ-ի, Կուբայի և Բելառուսի նկատմամբ։








































