Ճապոնական Nissan Motor ավտոընկերությունը կդադարեցնի Infiniti QX50 և QX55 ամենագնացների նոր պատվերների ընդունումը ամերիկյան շուկայի համար: Պատճառը ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերն են։
Reuters-ի տվյալներով՝ նշված մոդելներն արտադրվում են Մեքսիկայում: Infiniti-ի արտադրությունից հրաժարվելու ֆոնին, ընկերությունը որոշել է երկու հերթափոխով արտադրել Rogue ամենագնացը Թենեսի նահանգի Զմյուռնիա քաղաքում:








































