Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3301-ի, իսկ վիրավորներինը՝ 4792-ի։ Այս մասին հայտնել է China News-ը։
«Մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է 3301 մարդ, վիրավորվել՝ 4792-ը, իսկ 221-ը անհետ կորած է», – ասվում է հաղորդագրության մեջ։









































