Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել պատրաստվել նոր համավարակի

Վտանգավոր հիվանդության նոր համավարակ կարող է աշխարհում բռնկվել արդեն «վաղը»։ Այդ մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ երկրներին կոչ անելով ակտիվացնել աշխատանքը համավարակների կանխման համաձայնագրի շուրջ։

Հանդես գալով ԱՀԿ անդամ պետությունների դեսպանների առաջ՝ նա նշել է, որ «COVID-19-ի համավարակն այժմ հեռավոր հիշողություն է թվում» հակամարտությունների, աշխարհաքաղաքական և տնտեսական ցնցումների ֆոնին:

«Բայց հաջորդ համավարակը չի սպասի, մինչև ամեն ինչ հանդարտվի: Դա կարող է տեղի ունենալ 20 կամ ավելի տարի անց կամ դա կարող է տեղի ունենալ վաղը: Մենք պետք է պատրաստ լինենք։ Ահա թե ինչու աշխարհը ձեր մասնակցության ու առաջնորդության կարիքն ունի, որպեսզի ԱՀԿ-ի համավարակի շուրջ համաձայնագիրը հասցվի վերջնագծին», – Գեբրեյեսուսի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նա հիշեցրել է, որ առողջապահության բնագավառում գլոբալ անվտանգության հասնելու համար պահանջվում են «համակարգված ջանքեր և միասնական մոտեցում ընդհանուր սպառնալիքների նկատմամբ»։

Գեբրեյեսուսն ասել է, որ բանակցությունների մասնակիցներն ավելի քան երեք տարի հաստատակամորեն աշխատել են՝ մշակելու համաձայնագիրը, որը «հիմնված կլինի ցավալի դասերի վրա, որոնք մենք քաղել ենք որպես համաշխարհային հանրություն, և միևնույն ժամանակ կհավասարակշռի անդամ պետությունների տարբեր կարիքներն ու առաջնահերթությունները»:

«Կարծում եմ, որ դուք պատրաստ եք հասնելու փոխհամաձայնության», – եզրափակել է Գեբրեյեսուսը:

COVID-19-ի համավարակի կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմը համաշխարհային առողջապահության համակարգում գործել է 2020 թ. հունվարի վերջից մինչև 2023 թվականի մայիսի 5-ը: ԱՀԿ-ի տվյալներով՝ 2025 թ. մարտի 16-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման  777 664 564 դեպք և 7 091 788 մահ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում