Monday, 08 06 2026
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի

Թուրքիան ու Կովկասը՝ ԵՄ «անփոխարինելի» ճանապարհին

Թուրքիայի ԱԳ նախարարն այսօր ժամանում է Փարիզ, որտեղ կբանակցի իր ֆրանսիացի գործընկերոջ հետ: Ինչպես արդեն հայտնի է, բանակցության օրակարգը լինելու է բավականին լայն: Հատկանշական է, որ Ֆիդանի Ֆրանսիա այցից զուգահեռ, այս օրերին Երևան ու Բաքու է այցելել Գերմանիայի նախկին արտգործնախարար, ներկայումս նախագահ Շտայնմայերը: Շտայնմայերը Երևանից արդեն ժամանել է Բաքու:

Ըստ էության՝ ֆրանս-թուրքական երկխոսությունն ու Գերմանիայի նախագահի կովկասյան այցը հնարավոր է տեղավորել մի շրջանակի մեջ, ոչ ուղիղ և անմիջական կապակցվածությամբ, սակայն ընդհանուր տրամաբանությամբ, որը պայմանավորված է Եվրոպայի շուրջ նոր իրավիճակով: Այդ իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ Եվրոպային սպառնում է «շրջափակում», այդ բառի, իհարկե, ոչ բուն ֆիզիկական իմաստով, այլ քաղաքական և աշխարհտնտեսական:

Սա, իհարկե, կախված է մի շարք գործոններից, որոնց կատալիզատորը, սակայն ռուս-ամերիկյան գործընթացն է: Եվրոպան մնում է այդ գործընթացի միջև «պարփակված» և, ըստ էության, «ելքեր» մնում են Թուրքիան ու Միջերկրծովյան ռեգիոնը: Խոսքը դեպի Ասիա ելքերի մասին է՝ հաշվի առնելով այն, որ համաշխարհային տնտեսության առումով ծանրության կենտրոնը շատ վաղուց, իսկ վերջին շրջանում ավելի դինամիկ՝ տեղափոխվում է դեպի Ասիա: Սա է նաև պատճառը, որ, ըստ էության, սրվում է նաև պայքարն Ասիայի համար, որը պայմանականորեն նաև կարող է ընդարձակվել «Գլոբալ հարավ» հասկացությամբ:

Եվրոպայի համար հույժ կարևոր են դառնում ելքերը դեպի Գլոբալ հարավ կամ այսպես ասած՝ Գլոբալ հարավ-արևելք: Այստեղ Թուրքիան ստանում է հիմնարար, որոշակի հարաբերականությամբ՝ անփոխարինելի իմաստ և նշանակություն, ածանցյալ նաև Կովկասով: Այս հանգամանքը Եվրոպայում, անշուշտ, ենթադրում է առաջատարների ընդհանուր հայտարարած և նպատակ, բայց միևնույն ժամանակ կարող է պարունակել ընդհուպ մրցակցային տարրեր, առ այն, թե Եվրոպայում ո՞վ է լինելու ԵՄ-Թուրքիա որևէ պայմանավորվածության, այսպես ասած, հսկիչ փաթեթ տնօրինողը: Իր հայտը Ֆրանսիան, իհարկե, ներկայացրել է շատ բաց: Բոլոր դեպքերում, Թուրքիայի հետ եվրոպական քննարկումների օրակարգում Կովկասի հարցը, ըստ էության, լինելու է «ողնաշարային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում