Tuesday, 23 06 2026
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի և գործողությունների պլանի կատարման ընթացքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի և գործողությունների պլանի կատարման ընթացքը:

Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է այն երեք հիմնական առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իրականացվել են աշխատանքները: Ըստ այդմ՝ այդ առաջնահերթություններն են՝ կրթության հասանելիությունը՝ ենթակառուցվածքների զարգացման և բովանդակության բարելավման շեշտադրմամբ, կրթության արդյունավետության բարձրացումը, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումը: Նախարարի ներկայացմամբ՝ թվային տվյալներով, խոսքը 101 միջոցառման մասին է:

Զեկուցվել է, որ նախադպրոցական կրթության հասանելիության շրջանակում նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը 229-ից կրճատվել է 162-ի, մսուր մանկապարտեզների հասանելիության ապահովման շրջանակում նախատեսվում է 2025-2026 թվականներին 0-2 տարեկան 195 երեխաների համար նախադպրոցական կրթության կազմակերպման պիլոտային ծրագիր 10 հաստատությունում (Երևան, Գյումրի, Վանաձոր և Հրազդան քաղաքներ), բարելավվել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում՝ հասնելով 75%-ի: ԿԳՄՍ նախարարը զեկուցել է, որ 500 մանկապարտեզի ծրագրի շրջանակում այս պահին ավարտված է 195-ը, ընթացքում է 136-ը, նախապատրաստական փուլում է 64-ը: Նշվել է, որ պետության աջակցությամբ ապահովվել է նաև սոցիալական որոշ խմբերի երեխաների նախադպրոցական կրթությունը:

Ինչ վերաբերում է հանրակրթության հասանելիության մասով իրականացված աշխատանքին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կարևոր թիրախ է եղել ապահովել պատշաճ կահավորման, արդիական միջավայրի հասանելիությունը, որն իրականացվել է 300 դպրոց ծրագրի գործիքակազմով: Ըստ այդմ՝ 300 դպրոց ծրագրի շրջանակում շահագործման է հանձնվել 44 դպրոց (շուրջ 15 000 սովորողի համար) և 19 մարզադահլիճ (շուրջ 6 500 սովորողի համար), 31 դպրոցի մասով աշխատանքներն ընթացքի մեջ են, 150-ի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են: Գույքով ապահովվել է 44 դպրոց և 29 մարզադահլիճ: Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաների ստեղծման գործընթացի շրջանակում նախորդ տարեվերջի դրությամբ 648 դպրոց արդեն ունեն կահավորված լաբորատորիաներ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, ինչպես նաև նախորդ տարի գործարկված տեղեկատվական համակարգի շնորհիվ էականորեն կրճատվել է պարտադիր կրթության համակարգից դուրս մնացած երեխաների թիվը:

Մասնագիտական կրթության հասանելիության մասով ներկայացվել է, որ իրականացվել են մասնագիտական ուսումնական հաստատությունների 14.6%-ում շենքային պայմանների բարելավման աշխատանքներ, 7 մասնագիտական ուսումնական հաստատությունների տրամադրվել է 7 համակազմ մասնագիտական ուսումնալաբորատոր բազա և գույք, գերակա մասնագիտություններով տրամադրվել է 50 000 դրամ կրթաթոշակ:

Բարձրագույն կրթության հասանելիության մասով ընդգծվել է, որ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրով սովորողների խրախուսման ծրագրի արդյունքում 2024/2025 ուսումնական տարում բուհեր են ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ 2 տարվա կտրվածքով ծրագրի շահառու են հանդիսանում 621 ուսանող` 160 բակալավրի մակարդակում և 461 մագիստրոսի, որոնցից 76-ը սովորում են գերազանցությամբ` ստանալով 77000 դրամ կրթաթոշակ:

Անդրադառնալով որակական ցուցանիշներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախադպրոցական կրթության ոլորտում հիմնական թիրախներն են նոր չափորոշչի ներդրումը, որն արդեն գործում է ուսումնական հաստատությունների 75 տոկոսում, վերապատրաստումների շրջանակում աշխատակիցների շուրջ 60 տոկոսն արդեն վերապատրաստվել է, ձևավորվել է մենթոր մանկապարտեզների ցանց, իրականացվում են տարբեր աշխատաժողովներ, տարակարգի մեխանիզմն է ներդրվել հավելավճարի հնարավորությամբ: Դպրոցական կրթության որակի մասով նշվել է, որ հանրակրթության նոր չափորոշիչն արդեն գործում է 7 դասարաններում՝ ընդգրկելով սովորողների 63 տոկոսին, որը զուգակցվել է դասագրքերի ոլորտի ռեֆորմով: Կրթության որակական փոփոխությունները, նախարարի ներկայացմամբ, տեսանելի են նաև միջազգային գնահատման ստուգատեսներում, մասնավորապես՝ TIMSS միջազգային ստուգատեսում, ըստ որի՝ մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի դպրոցականները ցուցաբերում են շարունակական աճ՝ գրանցելով միջինից (500 միավորից) բարձր ցուցանիշներ:

Ներկայացնելով հաջորդ կարևորագույն թիրախը, որն է մանկավարժի գործունեությունը դարձնել պատշաճ վարձատրվող և հասարակական հեղինակություն վայելող, նշվել է, որ 2022-2024թթ. պարտադիր վերապատրաստման դասընթացներին մասնակցել է մանկավարժական աշխատողների շուրջ 60 տոկոսը, ուսուցիչների 20 տոկոսն արդեն կամավոր ատեստավորման համակարգի շահառու է, գործում են նաև այլ ծրագրեր՝ տարակարգի, բնագիտական առարկաների, փոքրաքանակ գյուղական դպրոցների ուսուցիչների համար: Ըստ այդմ՝ ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքների արդյունքում դպրոց նոր մուտք գործած ուսուցիչների թիվը 3 300 է, 56 տոկոսը գյուղական դպրոցներում: Խրախուսման ծրագրերի շրջանակում 2024թ. ատեստավորմանն առաջին անգամ մասնակցողների թիվը ընդհանուր հայտագրվողների նկատմամբ՝ 56.7 տոկոս է, 2024թ. տարակարգ ստացած ուսուցիչների թիվը 285 է  (2.8 անգամ ավելի 2023թ. նկատմամբ),  4-րդ աստիճանի տարակարգ ստացած ուսուցիչների թիվը 59 է: Նշվել է, որ 2023թ. կամավոր ատեստավորում մեկնարկել է նաև արվեստի և սպորտի դպրոցներում:

ԿԳՄՍ նախարարը զեկուցել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին, մանրամասներ ներկայացրել իրականացված աշխատանքների հետ կապված, մասնավորապես՝ քաղաքային ռազմավարական պլանավորման, Gmp ընկերության կողմից գլխավոր հատակագծի վերջնական մշակման, ցանցային շտեմարանի մշակման վերաբերյալ և այլն:

Անդրադարձ է կատարվել նաև Սփյուռքի հայկական կրթօջախների կարողությունների զարգացման, Սփյուռքի կրթական կարիքներին համապատասխան կրթական փաթեթների մշակման և տրամադրման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Մասնավորապես՝ իրականացվել են սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերի և դասանյութերի տրամադրման, Սփյուռքի դպրոցների ուսումնական նյութերի էլեկտրոնային շտեմարանի հարստացման և այլ աշխատանքներ:

Զեկուցվել է, որ կրթության միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում ստեղծվել է ՀՀ բուհեր օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերի ընդունման և հաշվառման էլեկտրոնային հարթակ, լրամշակվել են օտարերկրյա քաղաքացիների ՀՀ բուհեր ընդունելության և սովորողների ակադեմիական շարժունության կարգերը:

Մտքեր են փոխանակվել կատարված աշխատանքների վերաբերյալ, անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, կրթական գործընթացի առանձնահատկություններին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է կոնցեպտուալ հարցերին ամենօրյա ռեժիմով անդրադառնալու, իրականացված աշխատանքի արդյունավետությունը հետադարձ կապի միջոցով ստուգելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրականացված միջոցառումները և համապատասխան հանձնարարականներ տվել բարձրացված մի շարք հարցերի լուծման առնչությամբ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում