Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

«Օդում կախված» Էր-Ռիյադ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում կայացած ռուս-ամերիկյան «տեխնիկական բանակցությունների» պայմանավորվածությունները, երևում է, մնում են «օդում կախված», Մոսկվան հասցրել է Կիևին մեղադրել Ռուսաստանի տարածքում և Ղրիմում էներգետիկ ենթակառուցվածքներ թիրախավորելու մեջ: Բայց դա կարելի է «չարյաց փոքրագույն» համարել:

Մարտի 25-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ «վերբեռնման» մեկնարկից ի վեր առաջին անգամ հրապարակային կասկած է հայտնել հրադադարի հասնելու Մոսկվայի իրական ցանկության հարցում: «Ես կարծում եմ, որ Մոսկվան ժամանակ է ձգում»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ո՞րն է Դոնալդ Թրամփի կասկածամտության և այն հրապարակայնացնելու պատճառը: Ըստ երևույթին՝ Մոսկվան վերջին պահին հրաժարվել է Էր-Ռիյադի բանակցությունների արդյունքների մասին համատեղ հայտարարություն տարածելու պայմանավորվածությունից: Իսկ դա նշանակում է պատասխանատվությունից անուղղակի խուսափում: Մանավանդ որ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը նախապես ասել էր, որ բանակցությունների օրակարգը չի հրապարակայնացվի:

Որքանով հասկացվում է արևմտյան մամուլի բավական կցկտուր տեղեկատվությունից, Ռուսաստանը կայուն հրադադարի հաստատման նախապայման է ներկայացրել: Մոսկվան պահանջում է, որպեսզի գյուղատնտեսական մթերքների և հանքային պարարտանյութերի արտահանման հետ կապված բոլոր սահմանափակումները հանվեն:

Սա, ինչպես իրազեկ փորձագետներն են գտնում, ԱՄՆ-ի նկատմամբ «դիվանագիտական եղանի կիրառում է», որովհետև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեծ մասը սահմանել է Եվրամիությունը, և առաջին հերթին ԵՄ անդամ երկրներն են իրենց նավահանգիստները փակել ռուսական առևտրական նավատորմի առաջ:

Վլադիմիր Պուտինը, ինչպես հայտնի է, մերժում է ուկրաինական կարգավորման բանակցություններին Եվրամիության կամ նրա ազդեցիկ անդամներ Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությունը: Մյուս կողմից Պուտինը պահանջում է, որ Ֆրանսիան և Գերմանիան իրենց նավահանգիստները բացեն ռուսական առևտրական նավերի առաջ: Այս նախապայմանը Եվրամիության և նրա անդամ երկրների համար բացարձակապես անընդունելի է:

«Եվրամիությունը համաձայն է չեղարկել կամ մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները միայն այն դեպքում, երբ ռուսական զորքերն ամբողջովին կհեռանան Ուկրաինայի օկուպացված բոլոր տարածքներից»,- մարտի 26-ին Ուկրաինայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Անիտա Հիպերը: Այս հայտարարությունը, իհարկե, քաղաքական առավելապաշտության դրսևորում է, բայց ակնհայտ է, որ Հունգարիայից բացի Եվրամիության անդամ ոչ մի երկիր Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու կողմնակից չէ: Վլադիմիր Պուտինը, հավանաբար, հույս ունի, որ կամ ԱՄՆ նախագահը «մամլակ կկիրառի» Բրյուսելի նկատմամբ և կհարկադրի վերանայել Ռուսաստանի նկատմամբ Եվրահանձնաժողովի դիրքորոշումը, ինչը կհանգեցնի ԱՄՆ-Եվրամիություն ավելի սուր տարաձայնությունների, կամ գործնական հետաքրքրություն չի ցուցաբերի Ուկրաինայի կարգավորմանը: Երկու դեպքում էլ Մոսկվան ստանում է շանս՝ շարունակելու պատերազմը և «ճզմելու» Կիևին: Ըստ երևույթին՝ Կրեմլի հաշվարկն այն է, որ Թրամփը Ռուսաստանի դեմ «դժոխքի դռներ բացելու» վճռականություն չունի: Ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հաջորդ հանդիպման ժամանակը և վայրը ճշտված չեն: Կարելի է արդեն վստահաբար ասել, որ մայիսի 9-ին Դոնալդ Թրամփը Մոսկվա չի մեկնի: Էր-Ռիյադի պայմանավորվածությունները որքա՞ն կմնան «օդում կախված»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում