Սանկտ-Պետերբուրգի աշխարհահռչակ «Էրմիտաժ» թանգարանը չեղյալ է համարել ճապոնական Տակասակի քաղաքում դեկտեմբերին պլանավորված ռուսական և եվրոպական արվեստի ապակյա գործերի ցուցադրությունը:
Ինչպես հայտնում է BBC-ն, ցուցահանդեսը, որը պետք է տևեր 3 ամիս, չեղյալ է համարվել ռադիացիայի վտանգի պատճառով, սակայն ճապոնական քաղաքի թանգարանի տնօրինությունը տեղեկացրել է, որ, չնայած այս տարվա մարտ ամսին վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանը Տակասակի քաղաքից գտնվում է ընդամենը 200 կիլոմետր հեռավորության վրա, քաղաքում ռադիացիայի մակարդակի աճ չի գրանցվել, և ցուցադրությունը չեղյալ հայտարարելու համար ոչ մի հիմք չկա:











































