Հայտնի երգչուհի Շակիրան՝ Pink Floyd խմբի երաժիշտներից մեկի` Ռոջեր Ուոթերսի հետ միասին, 16 միլիոն դոլարով գնել է Կարիբյան կղզիներից մեկը: Կղզու վրա նրանք մտադիր են հանգստավայր ստեղծել` կառուցելով մի քանի հյուրանոցներ և սեփական ծովափով առանձնատներ:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, այս կղզին Շակիրան և Ուոթերսը գնել են Շակիրայի նախկին ընկերոջից` Անտոնիո դե լա Ռուայից, ով Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի որդին է:








































