Ամերիկյան Morgan Stanley խոշոր բանկն իջեցրել է 2012 թ. Brent ապրանքանիշի նավթի գնի վերաբերյալ կանխատեսումները` մի բարելի համար 130 դոլարից հասցնելով 100 դոլարի: Գների վերաբերյալ կանխատեսումները հիմնվել են արտահանման չափերի սպասվող աճի և պահանջարկի հնարավոր նվազեցման վրա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Վերլուծաբանները նշում են, որ 2012 թ. «OPEC»-ի արտադրողականությունը կաճի օրական 800 հազար բարելով` հիմնականում Լիբիայից նավթի արդյունահանման վերականգնման շնորհիվ:
Նավթի այլ արտահանողների արտադրողականությունը, ըստ նրանց, կաճի օրական 225 հազար բարելով:








































