Saturday, 27 06 2026
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

Հութիները հաղորդել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները ստանձնել են Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ հարվածն ուղղված է եղել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին: Այդ մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Եմենի զինված ուժերը հաջողված ռազմական գործողություն են իրականացրել օկուպացված Յաֆֆոյի շրջանում գտնվող «Բեն Գուրիոն» օդանավակայանի դեմ՝ օգտագործելով Palestine-2 հիպերձայնային բալիստիկ հրթիռ», – ասվում է հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։

Սարին նշել է, որ գործողությունը «հաջողությամբ հասել է իր նպատակին»։

Բացի այդ, նա հայտարարել է, որ հութիներն «ակտիվացրել են գրոհները Կարմիր ծովում հակառակորդի ռազմանավերի», այդ թվում՝ ԱՄՆ-ի միջուկային էներգիայով աշխատող «Հարի Թրուման» ավիակրի վրա:

«Մենք կշարունակենք արգելափակել իսրայելական նավագնացությունը և աջակցել Գազային այնքան ժամանակ, քանի դեռ ագրեսիան չի դադարեցվել, և պաշարումը չի վերացվել», – հայտարարել է հութիների ներկայացուցիչը:

«Ավիահարվածները Եմենին չեն խանգարի կատարել Պաղեստինին աջակցելու իր պարտականությունը», – հավելել է նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում