Wednesday, 17 06 2026
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը

Ուկրաինան կինտեգրվի՞ Եվրամիության ռազմարդյունաբերական համալիրին

Պատասխանելով Ուկրաինային ռազմական օգնության մասին Reuters-ի հարցին՝ Եվրամիության արտաքին գործերի «նախարար» Կայա Կալասը պատասխանել է.«Մենք շարունակում ենք աշխատել օգնության ծրագրի վրա: Ուկրաինան պետք է ունակ լինի պաշտպանել իրեն»: Խոսքը, ինչպես լրատվամիջոցն է մեկնաբանել, Ուկրաինային 40 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության ծրագրի մասին է, որ Եվրահանձնաժողովը քննարկում է:

Դիտարժան է, որ Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատարը նման հայտարարություն արել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի հաջորդ օրը: Ինչպես պարզ հասկացվում է այդ մասին Կրեմլի հաղորդագրությունից, Վլադիմիր Պուտինը հրադադարի հաստատման նախապայման է առաջադրել Ուկրաինային օտարերկրյա սպառազինությունների մատակարարման և հետախուզական տեղեկությունների տրամադրման լիակատար դադարեցումը:

Ռուսաստանի նախագահը, ընդսմին, մերժում է Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրամիության մասնակցությունը: Ըստ էության՝ նա Միացյալ Նահանգներին պարտավորեցնում է դադարեցնել նաև Ուկրաինային եվրոպական երկրների ռազմական աջակցությունը: Քաղաքական իմաստով այդ դիրքորոշումը հասկանալի է՝ թող Վաշինգտոնը և Բրյուսելը վիճեն, իսկ այդ ընթացքում կարելի է պատերազմը շարունակել, ուկրաինական նոր տարածքներ գրավել և կարգավորման ավելի խիստ պայմաններ առաջադրել:

Բայց մի բան է դիվանագիտական «հնարքը», բոլորովին այլ իրական քաղաքականությունը: «Ուկրաինայում երեսունօրյա հրադադարի հաստատման ԱՄՆ նախաձեռնությունը որևէ կերպ չի ազդել Եվրամիության ռազմականացման Բրյուսելի ծրագրին»,- գրում է ՏԱՍՍ-ը և մեկնաբանում, որ մարտի 19-ին Եվրահանաձնաժողովը ներկայացրել է «Պաշտպանության սպիտակ գիրք» անվանումն ստացած ծրագիրը, որտեղ առանձին բաժին է հատկացված Ուկրաինային:

Ընդ որում՝ ինչպես ասված է փաստաթղթի հարապարակային մասում, Եվրահանձնաժողովն Ուկրաինային կաջակցի ինչպես սպառազինությունների մատակարարման, այնպես էլ, եվրոպական և ուկրաինական ռազմական արդյունաբերության ավելի սերտ ինտեգրացիայով: Թրամփ-Պուտին «պակտից» փորձագետների ընդհանուր տպավորությունն այն է, որ Միացյալ Նահանգները Եվրոպայի անվտանգության հարցը վերապահում է իրենց՝ եվրոպացիներին:

Իսկ Եվրամիության և Ուկրաինայի ռազմական արդյունաբերության սերտ ինտեգրացիան, ինչպես Բրյուսելն է հրապարակայնացրել, ուղղված է հենց այդ՝ ինքնապաշտպանության խնդրի լուծմանը: Խորհրդային Միության կազմում Ուկրաինան հզոր ռազմարդյունաբերություն, ռազմական նշանակության կոնտրուկտորական բյուրոներ, գիտահետազոտական ինստիտուտներ է ունեցել, այդ ներուժը, ամենայն հավանականությամբ, հիմնականում պահպանվել է:

Ուշագրավ է, որ ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրով հետաքրքրված է նաև Թուրքիան, որ առաջիկա օգոստոսին շահագործման կհանձնի ԱԹՍ-ների արտադրության համատեղ ձեռնարկությունը: Օրերս Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ մարտական հաջող փորձարկում է անցել սեփական արտադրության «Նեպտուն» բալիստիկ հրթիռը:

Ուկրաինական կարգավորման ռուս-ուկրաինական բանակցությունների մոտալուտ արդյունք ոչ ոք չի կանխատեսում: Հայտնի է դարձել, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված ընդհանուր մոտեցումները «դետալային քննարկման կենթարկվեն» առաջիկա օրերին Ջիդդայում սպասվող փորձագիտական խմբերի հանդիպմանը:

Եվրոպական առաջատար երկրների ոչ մի առաջնորդ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին պաշտոնական հայտարարություն չի տարածել: Անգամ Վլադիմիր Պուտինի մերձավոր բարեկամ Ալեքսանդր Վուչիչն է կասկածում խաղաղության շուտափույթ հաստատմանը: Եվրոպական ազդեցիկ մայրաքաղաքներում իշխում է միասնական տեսակետ՝ «Եվրոպան պետք է մասնակցի կարգավորման բանակցություններին, քանի որ Ուկրաինան Եվրոպա է»:

Անշուշտ, շատ կարճ ժամանակահատվածում Եվրոպային հազիվ թե հաջողվի լիովին ապահովել իր անվտանգությունը՝ ներառյալ Ուկրաինան: Բայց ո՞վ է հարյուր տոկոսով վստահ, որ ԱՄՆ-ն իրոք զորքերը և սպառազինությունները հեռացնելու է Եվրապայից կամ Թրամփի «եվրատյաց» վարչակազմը հավերժ է: Ռուսաստանը կարող է դե ֆակտո տիրել ուկրաինական որոշ տարածքների, բայց հենց շփման այդ գծով ունենալ ավելի ուժեղ և համախմբված Եվրոպայի «դառը հարևանությունը», ինչից փորձում է այսօր ձերբազատվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում