Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում

Աշխատանքային այցով մարտի 11-ին Շիրակի մարզում է եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ինչպես  տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու նախարարը դիտարկել են «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի 27,5 կմ ճանապարհահատվածում իրականացված ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքները։ Առաջիկա օրերին ճանապարհի այս հատվածը շահագործման կհանձնվի, այն երթևեկության համար երկկողմանի բաց կլինի և ամբողջապես կահավորված։

Ըստ աղբյուրի՝ շինաշխատանքներն իրականացնում է «Սինոհիդրո» չինական կազմակերպությունը, տեխնիկական հսկողությունը` «Այառդի» իտալական կազմակերպությունը:

Դավիթ Խուդաթյանն այնուհետև նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, աշխատակազմերի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել Ախուրյան համայնքում։ Պատասխանատուները սկզբում եղել են Կառնուտ բնակավայրում, որտեղ պետություն-համայնք համագործակցության արդյունքում երկու փուլով կառուցվել է նոր մանկապարտեզ։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը 273 մլն 478 հազար դրամ է կազմել, գումարի 70 տոկոսը ՀՀ կառավարությունն է հատկացրել։ Ծրագրի իրականացման արդյունքում 50 երեխայի համար հնարավորություն է ստեղծվել հաճախել բոլոր հարմարություններն ունեցող մանկապարտեզ։

«Դիտարկվել է նաև Ախուրյան բնակավայրի Հ․Հովսեփյան փողոցը, որն ասֆալտապատվել է սուբվենցիոն ծրագրով՝ 2024 թվականին։ Կառավարության 45 տոկոս համամասնության փոխհատուցմամբ ծրագրի գումարը կազմել է 168 մլն 891 հազար դրամ։ Ասֆալտապատվել է 1.66 կմ (8834 քմ) երկարությամբ ճանապարհ։

Դավիթ Խուդաթյանն այնուհետև Արտուշ Հովհաննիսյանի, Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ հետևել է Գյումրիում իրականացվող մի շարք շինաշխատանքների ընթացքին ու դիտարկել ավարտված աշխատանքները։

Պատասխանատուները եղել են Ասլամազյան քույրերի պատկերասրահում, որի փայտե պատշգամբը վերականգնվել է սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի արժեքը կազմել է 13 մլն 613 հազար դրամ, գումարի 45 տոկոսը Կառավարությունն է հատկացրել։ Ծրագրի իրականացման արդյունքում վերականգնվել է պատկերասրահի 63․7 քմ մակերեսով պատշգամբը։

Այցելություն է եղել Գյումրու Հաղթանակի պողոտա, որի վերականգնումն իրականացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 947 մլն 607 հազար դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի վերջին կանգառը Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցում է եղել։ Համալիրը կառուցվում է քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 6 մլրդ 796 մլն դրամ է կազմում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում