Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Աննա Վարդապետյանը և Սուրեն Պապիկյանն ամփոփել են Զինվորական դատախազության՝ 2024-ի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2025 թվականի մարտի 7-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Դավիթ Սանամյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազները, այլք:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ամփոփմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար, ընդգծել կատարված աշխատանքի համատեղ վերլուծության կարևորությունը, ինչպես նաև նոր նախաձեռնությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ քննարկումները: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բանակում կարգապահությանը, և շնորհակալ եմ, որ Ձեր հրավերով մեկ վարպետաց դաս եմ անցկացրել և մի քանիսն էլ պատրաստվում եմ անցկացնել բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունում: Մեր նպատակը մեկն է՝ խթանել հրամանատարական առաջնորդությունը և նվազեցնել ենթամշակութային տարբեր դրսևորումները բանակում: Լիահույս եմ, որ դա կլինի մեր ներդրումը բարեփոխվող բանակում: Մենք շարունակում ենք ապօրինի օտարված գույքի բացահայտման և այն բանակին վերադարձնելուն ուղղված աշխատանքները: Դուք գիտեք, որ արդեն շուրջ ութ զորամասի վերաբերյալ ունենք ուսումնասիրություն, ունենք վերադարձված զորամասեր, կան զորամասեր, որոնք պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում հայցի առարկա են: Մեր նպատակն է՝ յուրաքանչյուր գույքային և դրամական միավոր, որը հասցեական չի ծառայել բանակի նպատակներին, վերադարձվեն պետական բյուջե, վերադարձվեն բանակին»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է արդյունավետ համագործակցության շարունակականությունը, որը միտված է ավելի կարգապահ, կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված բանակ ունենալուն։

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում ավարտված քրեական գործերը, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները և այլն:

Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա ընթացքում զինված ուժերի համակարգում արձանագրվել է 2093 դեպք (2023 թվականին՝ 2358 դեպք): Դեպքերից 762-ը եղել են պատահարներ (2023 թվականին՝ 803), 1331-ը՝ ենթադրյալ հանցագործության դեպքեր (2023 թվականին՝ 1555), այդ թվում՝ 715-ը` զինվորական (2023 թվականին՝ 847), 616-ը` այլ հանցագործություններ (2023 թվականի՝ 708), 178-ը՝ ծանր (2023 թվականին՝ 242), 39-ը՝ առանձնապես ծանր հանցագործություններ (2023 թվականին՝ 78):

2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զոհվել (մահացել) է 40 զինծառայող, որից ծառայության հետ կապված հանգամանքներում՝ 27 զինծառայող (հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով՝ 5, որից՝ 1 ԵԿՄ անդամ, 1 վարժական հավաքի մասնակից (հրդեհ), ինքնասպանություն և ինքնասպանության հասցնել՝ 7, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 4, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3, որից 1 ԵԿՄ անդամ և դժբախտ պատահար՝ 1), ծառայության հետ չկապված հանգամանքներում՝ 13 զինծառայող (հիվանդություն՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահար՝ 7, ինքնասպանություն՝ 1, դժբախտ պատահար՝ 2):

2024 թվականին դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 904 քրեական վարույթ՝ 1026 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 975 քրեական վարույթ՝ 1275 անձի վերաբերյալ)։

2024 թվականին 937 քրեական գործ՝ 1089 անձի վերաբերյալ, քննվել և ավարտվել է դատարանում (2023 թվականին՝ 496 գործ՝ 578 անձի վերաբերյալ), 751 քրեա­կան գործով՝ 842 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 394 քրեական գործ՝ 426 անձի վերաբերյալ):

Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է, որ պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Արտադատական կարգով 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 միլիարդ 462 միլիոն 706 հազար դրամ (2023 թվականին՝ 2 մլրդ 482 միլիոն 453 հազար դրամ):

Ամփոփման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափն ու ուղղությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում