Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Իսրայելն արգելել է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված

Իսրայելը հայտարարել է, որ դադարեցնում է մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված՝ նախազգուշացնելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը «հետագա հետևանքների» մասին, եթե վերջինս չընդունի Գազայի հատվածում հրադադարը երկարաձգելու առաջարկը։  Նեթանյահուի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։

Իսրայելի վարչապետը հայտնել է, որ իրենք կատարել են հրադադարի համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները և մարտի 2-ից որոշել են կասեցնել Գազայի հատված ապրանքների և մատակարարումների մուտքը։

Ըստ Նեթանյահուի՝ ՀԱՄԱՍ-ը խախտում է հրադադարի համաձայնագրի առաջին փուլի պայմանավորվածությունները, և չի ազատում իսրայելցի պատանդներին։

«Եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի հետևել այս դիրքորոշմանը և ազատ չարձակի մեր պատանդներին, ապա լրացուցիչ հետևանքներ կլինեն, որոնք ես այստեղ չեմ մանրամասնի», – կառավարության նիստից առաջ հայտարարել է Նեթանյահուն։

Նա նշել է, որ այս քայլը նպատակ ունի ստիպել ՀԱՄԱՍ-ին ընդունել Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի նոր առաջարկը հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագրի առաջին փուլի երկարաձգման վերաբերյալ։

Նեթանյահուն նաև նշել է, որ, ըստ իսրայելական հետախուզության տվյալների, ՀԱՄԱՍ-ը շարունակում է պատանդ պահել 59 իսրայելցիների, որոնցից առնվազն 35-ը ողջ չէ։

Ըստ Asharq Al-Awsat պարբերականի՝ ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ Նեթանյահուի որոշումը Գազայում հումանիտար օգնության մուտքը դադարեցնելու վերաբերյալ «էժանագին շանտաժ է, պատերազմական հանցագործություն և բացահայտ հեղաշրջում» հրադադարի համաձայնագրի դեմ։

ՀԱՄԱՍ-ը նաև միջնորդներին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ դադարեցնելու պատժիչ միջոցառումները Գազայի հատվածում՝ ավելացնելով, որ Նեթանյահուն «ապակողմնորոշիչ մեղադրանքներ է ներկայացնում ՀԱՄԱՍ-ի դեմ, որոնք անհիմն են և համաձայնագրի՝ իր կողմից ամենօրյա և համակարգված խախտումները քողարկելու անհաջող փորձ»:

Արաբական մի շարք երկրներ, այդ թվում՝ Եգիպտոսը, Կատարը, Սաուդյան Արաբիան,  Հորդանանը հանդես են եկել Իսրայելի որոշման դեմ՝ նշելով, որ դա համաձայնագրի կոպիտ խախտում է։

2025 թ․ հունվարի 19-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագրի  առաջին փուլի ընթացքում ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել 33 պատանդի, իսկ Իսրայելն ազատ է արձակել մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալի և հետ է քաշվել Գազայի հատվածի որոշ վայրերից: Բանակցությունների երկրորդ փուլով նախատեսվում է պատերազմի ամբողջական ավարտ, Գազայում մնացած բոլոր պատանդների ազատ արձակում և Գազայի հատվածից իսրայելական ուժերի դուրսբերում: Համաձայնագրի գործողության վեց շաբաթվա ընթացքում կողմերից յուրաքանչյուրը մյուսին մեղադրում է համաձայնագիրը խախտելու մեջ։ Պատերազմի ընթացքում  պաղեստինցի զոհերի թիվը գերազանցել է 48 000-ը, տեղահանվել է Գազայի գրեթե ողջ բնակչությունը և տարածքի մեծ մասը վերածվել է փլատակների։

Իսրայելը պաղեստինյան անկլավում ռազմական գործողություններ էր սկսել 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով սպանվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում