Грузия Online-ի փոխանցմամբ՝ Կովկասի խաղաղության ու անվտանգության հարցերով Ժնևյան բանակցությունների հերթական փուլը լինելու է հոկտեմբերի 4-ին։ Դրան մասնակցելու են Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, ԱՄԿ-ի, ԵԱՀԿ-ի ու ԵՄ-ի պատվիրակությունները։
Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ բանակցությունների հիմնական քննարկման առարկան է հանդիսանալու Աբխազիայում և Հարավային Օսիայում անվտանգության ապահովումը։
Բացի այդ, բանակցություններում քննարկվելու են հումանիտար հարցեր, անհետ կորածների ճակատագիրը, սոցիալ-տնտեսական վերականգնումը և տեղական բնակչությանը հումանիտար օգնության ցուցաբերումը։
Հիշեցնենք, որ Ժնևյան բանակցության գործընթացը մեկնարկել է 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո։











































