Sunday, 28 06 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը

Վրաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանին մեղադրել է փարիսեցիության մեջ

News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը ցինիզմ է որակել ռուսական կողմի այն հայտարարությունը, թե նա հակամարտող կողմ չէ, փոխարենը՝ խաղաղարար է։ Խոսքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ելույթի մասին է։

Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարել է. «Նմանատիպ հայտարարություններով Ռուսաստանը շարունակում է իր կեղծավոր քաղաքականությունը՝ փորձելով համոզել միջազգային հանրությանը, որ ինքը հակամարտող կողմ չէ, խաղաղարար է և, հետևաբար, կարող է դառնալ խաղաղության ու անվտանգության երաշխավոր։

Ռուսաստանը նորից փորձում է պատրանք ստեղծել, թե Վրաստանի տարածքում իր ստեղծած օկուպացիոն ռեժիմները պետք է դիտարկվեն որպես միջազգային իրավունքի սուբյեկտներ։ Լավրովի հայտարարությունը ցինիզմի ավելի մեծ երանգ է ստանում Վրաստանի օկուպացված շրջանների ռազմականացման ու ռազմական հռետորիկայի ֆոնին։

Վրաստանի անկախությունից ի վեր՝ Ռուսաստանը պայքարում է նրա դեմ։ Ռուսաստանը նպատակամղված պայքարում է վրացական պետության, նրա ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ՝ կանոնավորապես ու ցուցադրաբար խախտելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, այդ թվում՝ նաև զինադադարի մասին համաձայնագիրը։

Լավրովի հայտարարությունը վկայում է, որ Ռուսաստանը փորձում է բաժանարար գծեր անցկացնել Եվրոպայում։ Նրա հայտարարությունը միանշանակ ցույց է տալիս, որ Ռուսաստանը նորից փորձում է հաստատել իր բացառիկ ազդեցության գոտիները՝ բաժանարար գծեր քաշելով Եվրոպայում»։

Հիշեցնենք, որ Լավրովը ՄԱԿ-ում հայտարարել էր. «Մենք լրջորեն մտադիր ենք անել անհրաժեշտ ամեն բան՝ թույլ չտալու համար, որ Կովկասում կրկնվի այն ուժային սցենարը, որը տեղի ունեցավ 2008 թվականի օգոստոսին։ Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի միջև ուժի կիրառման անընդունելիության վերաբերյալ պայմանավորվածությունների երաշխավորի դերում՝ հաշվի առնելով ավելի վաղ այդ երեք երկրների ղեկավարների հնչեցրած պաշտոնական հայտարարությունները։

Ռուսաստանը կողջուներ, եթե նմանատիպ պարտավորություններ ստանձնեին ԱՄՆ-ը ու ԵՄ-ը։ Որպես երաշխավոր՝ մենք պատրաստ կլինենք միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում բռնության չվերսկսվելու համար, իսկ կողմերից յուրաքանչյուրի կողմից ուժի կիրառման դեպքում հասնել իրավիճակի շուտափույթ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի գործող նորմերին համապատասխան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում