«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից վստահեցնում են, որ Երևանում որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով:
Այս մասին հայտարարություն է տարածել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատարյանը՝ անդրադադառնալով այս առումով համացանցում ակտիվ քննարկումներին:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով։ Միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին փոխարինվել է շուրջ 600 տ/մ-ի անվադող համասեզոնային անվադողերով։ Սա միանշանակ է ու էր, ու վաղուց կայացած փաստ։
Իսկ բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին, ինչի մասին, ի դեպ, արձանագրվել է նաև որոշ գործընկերների ֆբ-ի էջերում»,–ընդգծել է Ասատրյանը:









































