Amazon ընկերությունը ներկայացրել է իր նոր պլանշետը` Kindle Fire-ը` դրանով իսկ լուրջ մրցակցություն ապահովելով Apple-ի iPad-ին:
Ինչպես հայտնում է BBC-ն, Kindle Fire-ը Apple-ի iPad-ից 200 գրամով ավելի թեթև է, իսկ գնային առումով՝ ավելի էժան:
Նյու Յորքում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ Amazon ընկերության տնօրեն Ջեֆ Բեզոսը հայտնել է, որ մանրածախ գնումների դեպքում Kindle Fire-ը կարժենա 199 ԱՄՆ դոլար: Պլանշետն ունի Wi-Fi և համացանցային նոր բրաուզեր` Amazon Silk:








































