Wednesday, 22 07 2026
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք

Էրդողանն ընդդեմ Թրամփի. ի՞նչ է «որսում» նա ռուս-ամերիկյան «ձնհալի ջրերում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հայտարարել է, որ Գազան պատկանում է պաղեստինցիներին և իսլամական աշխարհը թույլ չի տա նրանց հայրենազրկել: «Իսլամական համագործակցության կազմակերպությունը դեմ դուրս կգա (Գազայի բնակչության տարհանման ծրագրին): Ես Թրամփի և Նաթանյահուի գործարքը գնահատում եմ ամբողջ աշխարհի խաղաղությանը սպառնալիք, կարծում եմ, որ այդ ծրագիրը շուտափույթ կվերանայվի»,- Էրդողանի հայտարարությունը փոխանցում է «Անադոլուն»:

Թուրքիայի նախագահը Պակիստանում ավարտել է քառօրյա շրջայցը՝ մինչ այդ լինելով Մալայզիայում և Ինդոնեզիայում: Քաղաքական քննարկումները, կարծես, ամփոփել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը՝ Էրդողանին հռչակելով ոչ միայն Թուրքիայի, այլև իսլամական աշխարհի առաջնորդ: «Թուրքիան և Պակիստանը եղբայրներ են, բարեկամներ, և մեր եղբայրության արմատները հասնում են նախավերակառուցման (գաղութային Հնդկաստանը երկու պետությունների բաժանելուն նախորդած) շրջանին»,- ասել է Շարիֆը և հիշեցրել, որ պակիստանցիները բոլոր հնարավորություններով Թուրքիայի օժանդակել են անկախության համար պատերազմում, իսկ Թուրքիան իր հերթին ցանկացած իրավիճակում Պակիստանի կողքին է:

Պակիստանի վարչապետը թույլ է տվել չափազանց ենթատեքստային բնորոշում: «Թուրքիայի նախագահը խոսքը ումմայի խոսքն է»: Նա հավաստիացրել է, որ Պակիստանը պաշտպանում է Գազայի նկատմամբ պաղեստինցիների իրավունքները և պայքարում Քաշմիրի ազատության համար: Ավելի վաղ Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ խորհրդաժողով գումարելու հարց քննարկել են Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները:

Ուշագրավ է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հանդես է եկել Երուսաղեմի բազմամշակութային-բազմադավանական կարգավիճակի «անշեղ պահպանման» մասին հայտարարությամբ և շեշտել, որ տարածաշրջանի հուդայականացումն անթույլատրելի է: Ընդսմին, նա կարևորել է նաև Երուսաղեմի քրիստոնեական ժառանգության անխախտ պահպանման անհրաժեշտությունը:

Կարելի է դիտարկել, որ Թուրքիայի նախագահը դժգոհ է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյի տարածաշրջանային այցի ծրագրում Անկարան ընդգրկված չէ: Իսլամական աշխարհի միասնականության մասին նրա շեշտադրումները, կարծես, հասցեագրված են Վաշինգտոնին այն իմաստով, որ Գազայի բնակչության տարհանման հարցում Թրամփը «չի ստանա արաբական և ոչ մի երկրի աջակցությունը»:

Շատ հատկանշական է, որ Միացյալ Նահանգներ այցից հետո Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ և հերքել արևմտյան մամուլի տեղեկությունը, որ Ամանը պատրաստ է ընդունել տասնյակ հազարավոր պաղեստինցիների: Հորդանանի թագավորը ճշտել է, որ խոսքը բուժման կարիք ունեցող պաղեստինցի երեխաների մասին է:

Այդուհանդերձ, տպավորություն է, որ իսլամական աշխարհի «առաջնորդության ստանձնումը» Թուրքիայի նախագահի կողմից ավելի խորքային նպատակ է հետապնդում, որ կապված է ռուս-ամերիկյան «ձնհալից» նրա սկզբունքային անհանգստության հետ: Պատահական չէ, որ վերջին օրերին տեղեկություններ են տարածվում Ռուսաստանի և Սիրիայի նոր իշխանությունների շփումների մասին: Ըստ այդմ, Դամասկոսում Մոսկվայի հետ երկխոսության տոնայնություն է փոխվել:

Ըստ երևույթին՝ Թուրքիայի նախագահը մտավախություններ ունի, որ Թրամփ-Պուտին հավանական գործարքը կարող է «վերաձևել» Մերձավոր Արևելքը: Անկարան ահռելի ջանքեր և միջոցներ է ներդրել, որպեսզի տարածաշրջանում դիրքեր վերականգնի և հաստատի: Գազայի իրավիճակի շուրջ համաիսլամական կոնսոլիդացիա ապահովելու դեպքում Էրդողանին, երևի, կհաջողվի ռուս-ամերիկյան հավանական գործարքից «օրինական մասնաբաժին» ունենալ: Հակառակ դեպքում Էրդողանը, հավանաբար, գործի կդնի բոլոր լծակները, որպեսզի այն չկայանա: Թուրքիան սկզբունքային շահեր է հայտագրել նաև Սևծովյան տարածաշրջանում և Արևելյան Եվրոպայում: Էրդողանը կփորձի՞ ներգրավել Ադրբեջանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում