Reuters-ը հայտնում է, որ Իրաքն ամերիկյան F-16 կործանիչներ ձեռք բերելու նպատակով կատարել է առաջին վճարումները:
«Այս ինքնաթիռները կօգնեն պահպանել Իրաքի անկախությունն ու կպաշտպանեն նրա տարածքը»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Վիկտորյա Նուլանդը:
Ամերիկյան կործանիչների ձեռքբերումը կազմում է Իրաքի կառավարության մշակած համալիր ծրագրի մի մասը, որի նպատակն է երկրի պաշտպանության ինքնուրույն իրականացումը: Իրաքի կառավարության ներկայացուցիչ Ալի Ալ-Դաբբաղն այս առնչությամբ հայտարարել է, որ Իրաքը պետք է սեփական ռազմաօդային ուժերը ստեղծի և զարգացնի, որպեսզի կախված չլինի այլ երկրների օգնությունից:









































