Friday, 17 07 2026
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա

Ալիևն օգնությա՞ն է կանչում Էրդողանին

«Նույնիսկ ամենամոտ դաշնակիցների շրջանում այսօր չկա ադրբեջանա-թուրքական հարաբերությանը նման հարաբերություն»,- Բաքվում, ընդունելով Թուրքիայի նոր դեսպանին, հայտարարել է Իլհամ Ալիևը: Արցախի հանդեպ ագրեսիայի հարցում իր դերակատարությունը հիշատակող Թուրքիայի բերանը պարբերաբար փակող Իլհամ Ալիևը զգացել է Էրդողանի կարի՞քը, որ որոշել է այդօրինակ ռևերանս անել Անկարային:

Դա կապ ունի՞ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերության լարման հետ, թե՞ Իլհամ Ալիևի համար այդ լարումն էլ «խայծ» է Էրդողանի համար, իսկ բուն նպատակը գուցե ավելի լայն է և բազմաշերտ: Իլհամ Ալիևը, ըստ ամենայնի ,«տանիք» է փնտրում մի իրավիճակում, որը բավականին անկանխատեսելի է: Ռուս-իրանական պայմանագրից հետո, որի ակնհայտ թիրախային ռեգիոն են Կովկասն ու Կասպիցը՝ Ադրբեջանի համար զգայուն գոտիները, այժմ էլ ծավալվում է ամերիկա-ռուսական քննարկում թե՛ ուկրաինական, թե՛ մերձավորարևելյան թեմայով:

Այդ հանգամանքները բավականին անհանգստացնում են Լոնդոնին, որը մի կողմից փորձում է Թրամփի և Պուտինի միջև «մխրճվել» ուկրաինական ուղղությամբ, մյուս կողմից թերևս ձգտելու է անել դա Մերձավոր Արևելքի հարցում, հետևաբար նաև Կովկասում: Իսկ Ադրբեջանին Բրիտանիան հենց այդ «սև օրվա» համար է ԽՍՀՄ փլուզումից ի վեր սնել հարյուրավոր միլիարդ ներդրումներով, որպեսզի անհրաժեշտ պահին դրանք Բաքվի քաղաքականության տեսքով աշխատեն Ռուսաստանի դեմ:

Բայց երբ Ռուսաստանը պայմանավորվում է ԱՄՆ հետ, դրա դեմ աշխատելը շատ ռիսկային է: Իհարկե ռուս-ամերիկյան աշխատանքի որևէ արդյունք երաշխավորված չէ, բայց, քանի դեռ պրոցեսը կա և նոր է հավաքում թափ, Ալիևը հասկանում է, որ այդ պայմաններում Ռուսաստանի դեմ գործելը կարող է ունենալ ավելի ծանր հետևանք, քան Ուկրաինայի պատերազմի ճահճում խրված Ռուսաստանի դեմ գործելը: Եթե Պուտինը պայմանավորվում է Թրամփի հետ, ապա կարող է Ալիևի հետ արդեն չպայմանավորվել, այլ պայման դնել: Ով գիտե, գուցե այդպիսի մի պայման էլ Մոսկվան Բաքվին կփոխանցի Աստանայի միջոցով՝ Շոյգուի այցի ընթացքում:

Մյուս կողմից, շատ դժվար և ռիսկային է նաև բրիտանացիներին հուսախաբ անելը: Այդ բարդ հանգույցում մանևրելը, թերևս, վեր է Իլհամ Ալիևի ուժից, և նա, ըստ ամենայնի, ակնկալում է Էրդողանի օգնությունը, ինչի համար էլ Թուրքիայի նոր դեսպանի հետ հանդիպմանը հիշել է ադրբեջանա-թուրքական բացառիկ հարաբերության հատկանիշների մասին: Զարմանալի չի լինի, եթե Ալիևը մի օր էլ հանկարծ ինքը հայտարարի, որ ամենուրեք իր հանրության աչքի առաջ թափ տվող «երկաթյա բռունցքը» ոչ թե իրենն է եղել, որ «հաղթել» է և օկուպացրել Արցախը, այլ պատկանում է Էրդողանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում