Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս «մեղավորության» ճանապարհը

Նիկոլ Փաշինյանն իրավացի է, երբ խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է կարողանա ապրել այս ռեգիոնում՝ առանց կողմնակի օգնության: Դա ըստ էության աքսիոմ է և ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրապես ցանկացած երկրի համար: Հարցը տվյալ պարագայում այն է, թե ի՞նչ է նշանակում ապրել առանց կողմնակի օգնության, առանց օժանդակության: Եվ արդյո՞ք դա այն է, ինչի մասին պետք է խոսի պետության ղեկավարը և կառավարությունն ընդհանրապես: Դա պետք է լինի պետական խոսույթի առարկա՞: Թերևս՝ ոչ:

Որովհետև երբ այն դառնում է պետական խոսույթ, ապա դա հնարավորություն է տալիս առնվազն մի պետության Հայաստանի արտաքին գործընկերային ցանկացած բարձր մակարդակի հարաբերություն դիտարկել որպես «միջամտություն ռեգիոնի ներքին գործերին»: Խոսքը լոկ բառացի ձևակերպման մասին չէ, այլ ընդհանուր տրամաբանության: Այդ պետությունն Ադրբեջանն է, որը հետևողականորեն օգտագործում է այդպիսի առիթները՝ ձգտելով տորպեդահարել Հայաստանի արտաքին հարաբերությունները:

Երբ մենք պետական մակարդակով կիրառում ենք այդպիսի խոսույթ, Ադրբեջանին տալիս ենք Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերություն զարգացնող ցանկացած երկրի մեղադրելու, այդ հարաբերության դեմ քարոզչություն ծավալելու «լեգիտիմ» առիթ և հնարավորություն: Այդպիսով, ըստ էության, Հայաստանը խոշոր հաշվով իր իսկ խոսույթով կաշկանդում է իր արտաքին հարաբերությունների միջավայրը: Անշուշտ, արտառեգիոնալ ուղղություններով արդյունավետ աշխատանքի գրավականը բնականաբար ռեգիոնալ միջավայրում մոր իրողությունների պայմաններում արդյունավետ և կայուն հարաբերությունների համակարգ ունենալն է:

Բայց նախ այստեղ Հայաստանը չէ այդ հարցում խնդիրների ու ռիսկերի պատասխանատուն և պատճառը: Իհարկե, կայունության գլխավոր շահառուն է, բայց Հայաստանի վարչապետի հրապարակային խոսույթը այնպիսին է, շոշափում է այնպիսի ասպեկտներ, որ կամա, թե ակամա, Հայաստանի վրա է բերում պատասխանատվություն, ըստ այդմ նաև ուղղակի, թե անուղղակի ճնշման հնարավորություն: Իսկ դա ոչ թե նպաստելու է ռեգիոնում ինքնուրույն հարաբերության կարողության զարգացմանը, այլ Հայաստանին ստիպելու է անընդհատ արդարանալ՝այդպիսով հայտնվելով հոգեբանական ծուղակում:

Մինչդեռ «տղա բերելն» ու գործընկերային, դաշնակցային հարաբերություններ կառուցելը դրանք տարբեր կատեգորիաներ են, և դրանց «համահարթեցումը» ոչ թե «ինքնուրույնության», այլ «մեղավորության» ճանապարհ է: Պետական ինքնուրույնության, ինքնիշխանության, սուբյեկտության ճանապարհն այլ ճանապարհ է, որը անցնում է գերազանցապես Հայաստանի ներքին կյանքի որակներով, բայց որոնց հիմքով նաև օժտվում է արտաքին գործընկերային ու դաշնակցային ամուր հանգրվաններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում