Ուկրաինական Յալթա քաղաքում տեղի է ունեցել «Թիկնապահ 2011» մրցույթը, որին մասնակցել են աշխարհից այստեղ ժամանած թիմեր: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել են թիմեր 12 երկրներից, այդ թվում` Բելառուսից, Հայաստանից, Վրաստանից և Մոլդովայից: Թիմերը կազմված էին այդ երկրների ազգային անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներից: Այս մասին հաղորդում է Telegraph.by կայքը:
Մրցույթում հաղթել է Բելառուսի նախագահի թիկնապահական թիմը: Բացի այդ, բելառուսական թիմից Նիկոլայ Շկրեսը հաղթել է անհատական մրցույթում: 4 օրվա ընթացում 24 թիմեր, որոնցում եղել են 5-ական մասնակիցներ, մրցել են տարբեր դիսցիպլիններում` VIP անձանց անվտանգություն այցերի ժամանակ, առաջին օգնություն, արագ կրակել, ինչպես նաև պայթուցիկ սարքերի հայտնաբերում մեքենաների մեջ:










































