Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Ի՞նչ գործընթացի դերակատար է «արցախցի» յոթանասունամյա գիտնականը

Յոթանասունամյա Ղարիբ Բաբայանը մեղադրվում է թշնամանք և բռնություն քարոզելու մեջ: Դատարանը չի բավարարել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Նման իրավիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուր ոք, եթե նրա սոցցանցային գրառումը, հանրային նշանակության ելույթը, հոդվածը կամ «լայվը» բռնության կոչ է կամ թշնամանքի քարոզչություն:

Մնացածը պետք է արդարադատության գործը լինի. մեղադրողը ներկայացնում է իր հիմնավորումները, պաշտպանական կողմը՝ բերում առարկություններ, դատարանը՝ կայացնում վճիռ, որ կողմերից յուրաքանչյուրը կարող է բողոքարկել վերադաս ատյանում: Անձն ունի ՄԻԵԴ դիմելու իրավունք: Մարտի մեկի գործով կալանավորված և դատապարտված գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչները, օրինակ, ՄԻԵԴ-ում հասել են լիակատար արդարացման:

Բնական և օրինաչափ է նաև, որ հանրության մի հատված կանգնած է Ղարիբ Բաբայանի պաշտպանության դիրքերում: Ոչ օրինաչափ է, երբ Ռուսաստանի հայերի միությունը ՌԻԱ-Նովոստի պետական գործակալության միջոցով Ղարիբ Բաբայանին նույնացնում է Բաքվում «դատվող»՝ ԼՂՀ նախկին նախագահների հետ:

Այս համեմատությամբ ոչ թե Ղարիբ Բաբայանն է բարձրացվում Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի կամ Արայիկ Հարությունյանի մակարդակին, այլ Նիկոլ Փաշինյանն է իջեցվում Իլհամ Ալիևի աստիճանին: Պաշտոնական հաղորդագրության տեքստում այդպես էլ ձևակերպված է. «Երկուսին միավորում է հայատյացությունը»:

Նման քարոզչություն գեներացնելու համա՞ր է Ղարիբ Բաբայանը հրապարակել սկանդալային տեսանյութը: Դա, երևի, կլիներ չարյաց փոքրագույնը: Հայաստանյան փորձագետները ոչ առանց տրամաբանական հիմքի ենթադրում են, որ Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ երգող ադրբեջանցիների» տեսանյութը տարածվել է, որպեսզի հանրության ուշադրությունը որոշակիորեն շեղվի «տարածքային փոխանակումների» մասին «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման ցնցող ազդեցությունից:

ԱԱԾ-ի տարածած տեղեկատվությունից հասկացվում է, որ միջադեպի մասին պատկան մարմիններն իմացել են նույն օրը, պարզել այդ մարդկանց ինքնությունը: Եվ, գուցե, ԱԱԾ-ն նրանց «խորհուրդ է տվել» հնարավորինս սեղմ ժամկետում լքել Հայաստանի տարածքը, բայց այդ մասին հանրությանը չի իրազեկել՝ հաշվի առնելով Իրանի հետ հարաբերությունների չափազանց զգայուն հանգամանքը:

Տեսանյութի տարածմանը հակազդելու անհրաժեշտությունը Հայաստանի իշխանություններին ստիպել է մասնակիորեն գաղտնազերծել կատարվածը: Յոթանասունամյա Ղարիբ Բաբայանը, որպես փորձառու անձ, չէր կարող այդ հանգամանքը հաշվի չառնել, չկանխատեսել, որ իր ապատեղեկատվությունը հերքելու համար ԱԱԾ-ն հարկադրված է լինելու բացահայտել «երգողների» ինքնությունը, քաղաքացիությունը:

Խնդիրը, այսպիսով, Նիկոլ Փաշինյանին քննադատելը կամ իշխանությունների դեմ բռնության կոչը չէ կամ ամենավտանգավորը դա չէ, այլ իրողության հրապարակայնացումը, որ Իրանի էթնկ ադրբեջանցի քաղաքացիները ոչ միայն ուրախ են «Ղարաբաղի ազատագրմամբ», այլև իրենց «մաքուր զգացմունքները» հնչեցնում են Հայաստանի մայրաքաղաքում:

Սա խնդիր է նաև Իրանի համար, որ Ադրբեջանի հետ չափազանց բարդ հարաբերություններ ունի: Ադրբեջանի նախագահը շարունակում է պնդել, որ Արդեբիլի իմամ Ամելիի կողմից իրեն «վիրավորելու համար պաշտոնական Թեհրանը պետք է ներողություն խնդրի»: Եվ հարցն այն չէ, որ Ամելին նրան «ջհուդի ծառա» է անվանել, այլ՝ որ բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցներն սպառնացել են, որ Բաքվում կբարձրացնեն Իրանի դրոշը:

Երևանում «Ղարաբաղ երգող ադրբեջանցիների» տեսանյութը նվեր է Իլհամ Ալիևին ոչ այնքան հայ-ադրբեջանական, որքան՝ Իրանի հետ հարաբերություններում «հաղթաթղթի» իմաստով: Պատահակա՞ն է, որ երևանյան սկանդալի օրով Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնել է Թեհրան: Իրանական Ադրբեջանի խնդիրը նաև ռուս-իրանական հարաբերությունների փորձաքարն է: Այլ պարագայում ՌԻԱ-Նովոստին ինչ-որ «Ռուսաստանի հայերի միություն» կառույցի հայտարարությունը «կայծակ-ռեժիմով» չէր տարածի: «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Ղարիբ Բաբայանը, որ Regnum-ի կայքում կենսագրական հատուկ էջ ունի, ամենայն հավանականությամբ, քաղաքական շատ բարդ և բազմաքայլ գործընթացի մասնակից է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում