Wednesday, 01 07 2026
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան

Թատերահամերգային կազմակերպությունների կառավարման ոլորտում առկա են տարիների ընթացքում կուտակված հարցեր. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ տարին արդյունավետ կլինի ստեղծագործական գործունեության համար: Նա առանձնակի կարևորել է համատեղ աշխատանքը՝ շեշտելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել կազմակերպությունների կողմից իրականացվող նախագծերին:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման մեխանիզմներին՝ նշելով, որ այն հընթացս լավարկվում է: Միևնույն ժամանակ, Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ֆինանսավորման նոր մոդելին անցնելու չափորոշիչները, ինչպես նաև անդրադարձել նախարարության կողմից կազմակերպություններին ներկայացվող ոչ ֆինանսական ցուցանիշների հստակեցման և չափելիության խնդրին։

Նախարարը գոհունակությամբ նշել է, որ, ի թիվս Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական և Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնների, մշակութային հաստատություններից ֆինանսավորման նոր մոդելին է միացել նաև Երևանի պետական կամերային թատրոնը և հույս հայտնել, որ թատերահամերգային մյուս կազմակերպությունները ևս ժամանակի ընթացքում կանցնեն ֆինանսավորման նոր մոդելի գործարկմանը, որը մշակութային կազմակերպությունների գործունեությունը բարելավելու գործուն հնարավորություն է։

«Հնարավոր է, որ թատերահամերգային կազմակերպությունների կառավարման ոլորտում առկա են տարիների ընթացքում կուտակված հարցեր: Այս հարցերին պետք է անդրադառնանք համատեղ՝ գտնելով և գործարկելով առավել արդյունավետ մեխանիզմներ»,- ասել է նախարարը։

Ի թիվս մի շարք այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև մշակութային կրթության արդյունավետ կազմակերպմանը՝ կարևորելով «Արվեստի կառավարում» մասնագիտությամբ ուսանողների ներգրավումը կազմակերպությունների աշխատանքներում, որը կնպաստի նաև կրթական համակարգի գործունեության բարելավմանը։ Խոսվել է նաև կազմակերպությունների աշխատանքային գործունեության պլանավորման, դրամաշնորհային ծրագրերի քաղաքականության, դահլիճների վարձակալության, հյուրախաղային գործունեության և այլնի մասին։

«Մեծ ուշադրություն ենք դարձնում թատերահամերգային կազմակերպությունների ծրագրերի հանրայնացմանը, կրթամշակութային ծրագրերի իրականացմանը։ Մեզ համար առանձնակի կարևոր ուղղություն է մշակույթի ապակենտրոնացումը։ Կարևորում ենք, որ թատերահամերգային կազմակերպություններն առավել շատ հանդես գան մարզերում, իսկ մարզային մշակութային կազմակերպություններն էլ՝ մայրաքաղաքում»,- ամփոփելով հանդիպումը՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։

Թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը քննարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, ինքնազբաղ արվեստագետների ներգրավմանը և ոլորտին վերաբերող մի շարք այլ առանցքային և ընթացիկ հարցեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում