Wednesday, 22 07 2026
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

Նաթանյահուից հետո Թրամփը կհյուրընկալի Էրդողանի՞ն

Փետրվարի 2-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մեկնում է Վաշինգտոն: Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո նա արտասահմանյան առաջին պաշտոնյան է, որ Սպիտակ տուն այցի հրավեր է ստացել, ինչը, բնականաբար, միջազգային մամուլում աշխույժ քննարկումների տեղիք է տվել:

Նաթանյահուն Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների է պատրաստվում ներքաղաքական բավական բարդ իրավիճակում: Ընդդիմությունը համարում է, որ նա չի կատարել խոստումը. ՀԱՄԱՍ-ը ոչնչացված չէ, իսկ փխրուն հրադադարը հնարավորություն է, որպեսզի պաղեստինցիները վերադասավորեն ուժերը: Ըստ երևույթին՝ Նաթանյահուի վաշինգտոնյան ուղևորությամբ է պայմանավորված ՀԱՄԱՍ-ի առաջնորդների և Թուրքիայի նախագահի հանդիպումը:

Իսրայելական աղբյուրները փոխանցում են, որ Նաթանյահուն Վաշինգտոնում առաջնահերթ բարձրացնելու է Իրանի հարցը և «լուծման հնարավոր տարբերակները»: Այս առումով ավելի շատ հոռետեսություն է արտահայտվում: Մամուլը հիշեցնում է, որ նախագահության առաջին շրջանում Թրամփը մերժել է Իրանին «ռազմական ուժով զսպելու» տարբերակը:

Մերձավոր Արևելքում այսօր իրավիճակն ավելի բարդ է, քան՝ Թրամփի նախագահության առաջին շրջանում: Ակնհայտ է, որ Սիրիայում Իրանի ազդեցության չեզոքացման հետ կապված ոգեւորությունը տեղը զիջում է բազմաթիվ հարցականների: Ըստ էության՝ Դամասկոսում մի բռնապետական վարչակազմ փոխարինվել է մյուսով, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ երկրում կրոնապետություն չի ստեղծվի:

Իսրայելական հասանելի մամուլի հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ վարչապետ Նաթանյահուն Դամասկոսում ձևավորվող իշխանությունը խորքային առումով որակում է «ջիհադական»: Եվ եթե նախկինում հրեական պետության համար սպառնալիք էր Իրանի պրոքսի ներկայությունը, ապա Ասադի տապալումից հետո Սիրիան կարող է լիովին վերածվել իսլամական պետության:

Սիրիան փաստացի Թուրքիայի պրոտեկտորատն է: Այդ մասին երդմնակալությունից հետո մամուլի առաջին ասուլիսում բաց տեքստով ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ միաժամանակ Էրդողանին անվանելով իր բարեկամ: Հրապարակային այդ հաճոյախոսությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների հի՞մք կդառնա: Միացյալ Նահանգներն իրական քաղաքական ռեժիմում կճանաչի՞ Մերձավոր Արևելքի «օսմանականացման Թուրքիայի իրավունքը»:

Նախագահության առաջին շրջանում Թրամփն առաջադրել է «Աբրահամի ուխտի» ծրագիր, որ ենթադրում է Իսրայելի և արաբական երկրների հարաբերությունների կարգավորում: Գազայում ավելի քան մեկ տարի տևած պատերազմն առկախել է գործընթացը: ԱՄՆ-ի համար, ինչպես հասկացվում է, չափազանց կարևոր է, որ Սաուդյան Արաբիան և Իսրայելը վերբեռնեն հարաբերությունները:

Բայց արաբական աշխարհի, հատկապես Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ ակտիվ աշխատում է նաև Թուրքիան: Անկարան փորձ է անում գլխավորել Պաղեստինի անկախության համար պայքարը՝ ներգրավելով Պարսից ծոցի արաբական միապետություններին: Միացյալ Նահանգների դեմոկրատական վարզակազմը գործնականում Պաղեստինի անկախությանը չի սատարել: Իսկ Թրամփը Եգիպտոսին և Հորդանին հորդորել է ընդունել Գազայի արաբ բնակչությանը և այդպիսով փակել հարցը:

ԱՄՆ-ը, կարծես, փորձում է Մերձավոր Արևելքի «կաթսայում երկու գլուխ եփել»՝ համադրելու Թուրքիայի և Իսրայելի հավակնությունները: Ըստ երևույթին, դրանով է պայմանավորված Իրանի «սպառնալիքի» շուրջ տեղեկատվա-քարոզչական նախապատրաստությունը: Վաշինգտոնում, կարծես, ձգտում են իրանական խնդրի վրա կենտրոնանալու միջոցով մերձավորարեւելյան գլխավոր՝ իսրայելա-պաղեստինյան կարգավորման, հարցը մղել քաղաքականության ետնաբեմ: Միայն այդ դեպքում է հնարավոր Իսրայելից և Թուրքիայից «հավասար հեռավորություն» պահել կամ «համարժեք մերձավորության» տպավորություն ստեղծել: Երբ Սիրիայում իշխանության էր Ասադը, ԱՄՆ-ի համար հեշտ էր: Երբ Սիրիայում «ջիհադական» իշխանություն է, որ փաստացի Թուրքիայի ռազմա-քաղաքական կցորդն է, Իսրայելի մտահոգությունները բոլորովին այլ որակի են: Նաթանյահուից հետո Վաշինգտոնը կհյուրընկալի Էրդողանի՞ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում