Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

ԵԽԽՎ բանաձևը. Հայաստանը չպետք է բավարարվի ստացածով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր ընդունած բանաձևում Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական պաշտոնյաներին և մյուս հայերին։ Անկասկած կարևոր կոչ է: Սակայն ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ այդօրինակ կոչերը, մեղմ ասած, բավարար չեն խնդրո առարկա հարցում էական տեղաշարժ ապահովելու համար:

ԵԽԽՎ բանաձևը ազդեցություն ունենալո՞ւ է Ադրբեջանի վրա: Հազիվ թե: Ադրբեջանի վրա անգամ Եվրոպական դատարանի և ՄԱԿ միջազգային դատարանի որոշումները չեն ունենում ազդեցություն, ինչի հարցում համոզվելու առիթ ցավոք սրտի ունեցել ենք բազմիցս: Հետևաբար, եթե միջազգային կառույցները ունեն այդ հարցում Ադրբեջանի վրա ազդելու իրապես առարկայական ցանկություն, ապա նրանք, թերևս, պետք է դիտարկեն բանաձևերից և կոչերից բացի այլ մեխանիզմների կիրառման հնարավորությունները:

Ընդ որում՝ այստեղ նրանք պետք է թերևս ունենան նաև այլ մոտիվ, անմիջականորեն իրենց առնչվող: Վերջին հաշվով, երբ իրենց կոչերը, բանաձևերը մնում են թղթի վրա, ըստ էության՝ անհետևանք, դա անմիջականորեն հարվածում հենց այդ կառույցների հեղինակությանը: Թեև, իհարկե, մեծ հարց է, թե արդյո՞ք այդ կառույցների անդամներին, մասնակիցներին հետաքրքրում է այդ հարցը, թե՞ նրանք իրենց համարում են այսպես, թե այնպես ժամանակավոր, հետևաբար առավել առաջնային են համարում այդ ժամանակավորությամբ հանդերձ վայելել այն հարմարավետությունը, որ հատկապես ունի եվրաբյուրոկրատիան: Այդ պարագայում, բանաձևերն իհարկե նվազագույնն են, որ հնարավոր է ստանալ, և իհարկե պետք է առավելագույնն անել գոնե այդ մակարդակում արձանագրումների համար:

Ինչպես արտահայտվել եմ տարբեր այլ միջազգային փաստաթղթերի առիթով, դրանք, իհարկե, ներկայումս ունեն, թերևս, գրոշի արժեք, սակայն հրաժարվել դրանցից, անշուշտ, պետք չէ, որովհետև համաշխարհային զարգացումների որևէ կետում, երբ կուրվագծվի արդեն նոր աշխարհակարգի վերաբերյալ հիմնական խոշոր խաղացողների միջև պայմանավորվածությունների կամ համաձայնությունների որևէ համակարգ, միջազգային այդ թղթերը կարող են որոշակի դասավորության կամ սցենարի պարագայում արժևորվել էապես:

Հետևաբար, Հայաստանն անշուշտ պետք է ջանքերի լարումով ստանա այդ իմաստով առավելագույն թղթեր, իհարկե չապավինելով լոկ դրանց և չբավարարվելով դրանցով, սակայն կազմելով թղթապանակ, որը քաղաքական իմաստով կարող է տեսանելի ապագայում դառնալ քաղաքական արժեթուղթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում