Wednesday, 22 07 2026
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

ԱԽ նիստ Երևանում. ի՞նչ առաջարկ է բերում Վրաստանի վարչապետը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվել է անվտանգության խորհրդի նիստ: Դրա մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են անվտանգության խորհրդի իրավասության տիրույթում գտնվող հարցեր: Ինչպես նկատում ենք, չկա կոնկրետ որևէ ոլորտային «ուղենիշ»:

Իսկ ԱԽ տիրույթում կարող են գտնվել գործնականում ամենատարբեր ոլորտները, ըստ էության՝ ցանկացած ոլորտին վերաբերող հարց կարող է լինել ԱԽ տիրույթի քննարկման ենթակա: Փաստորեն, հարկ չի համարվել մատնացույց անել անգամ ոլորտային ուղղվածություն, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ քննարկվող հարցը կամ հարցերը եղել են թերևս բավականաչափ նուրբ և պահանջել են անգամ հաղորդագրության մակարդակում «կոնֆիդենցիալություն»:

Ինչ խոսք, ուղղություններ և թեմաներ, որոնք այդ առումով կարող էին լինել հրատապ, արդիական, կան բավականին շատ: Մյուս կողմից, հնարավոր է, որ բանը լոկ կոնֆիդենցիալությունը չէ, այլ այն, որ ԱԽ նիստում քննարկվել են հարցեր, որոնք անմիջականորեն կապված չեն ընթացիկ իրավիճակին, այլ պարզապես դրանց առնչությամբ Երևանից պահանջվում է դիրքորոշումների մշակում:

Այդ իմաստով, օրինակ, ուշադրության է արժանի, որ ԱԽ նիստը տեղի է ունենում փաստորեն Հայաստան` Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձևի գլխավորած պատվիրակության այցի շեմին: Կոբախիձեն Հայաստան կժամանի հունվարի 30-ին: Օրեր առաջ նա Բաքվում էր, որտեղ հայտարարել էր, որ Վրաստանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում է տնտեսական գործակցության եռակողմ ֆորմատ:

Թե հատկապես ինչ է դա նշանակում կոնկրետ, առարկայական իմաստով, Կոբախիձեն չէր մանրամասներ: Արդյո՞ք Բաքվում դա բարձրաձայնելուց հետո Վրաստանի վարչապետը այդ կապակցությամբ կոնկրետ առաջարկ է բերում Երևան, որի հանդեպ դիրքորոշման հարցն էլ կարող էր քննարկվել ԱԽ նիստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում