Անցած շաբաթ ԱՄՆ Սենատի ֆինանսական հատկացումների կոմիտեն հաստատել էր, որ 2012 թ. պետական բյուջեով Հայաստանին պետք է հատկացումներ արվեին: Արտասահմանյան հատկացումների ընդհանուր բյուջեն կազմել է 626.7 միլիոն դոլարը, ինչը 69 միլիոնով պակաս է, քան նախորդ տարի: Այս ծրագրով նախատեսվում է օգնություն ցուցաբերել Եվրասիայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին: Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը:
Հայաստանին 2012 թ. կհատկացվի 40 միլիոն դոլար: Նախորդ տարի ընդունած օրենքով 10 միլիոն դոլար հատկացվել էր նաև Լեռնային Ղարաբաղին, սակայն այս տարի այդ գումարը որոշվել էր հատկացնել այլ հոդվածով: Ըստ սույն օրենքի՝ հումանիտար օգնություն կցուցաբերվի ղարաբյան հակամարտության զոհերին և ֆինանսական աջակցություն կտրվի խնդրի խաղաղ կարգավորմանը:









































